close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանցինե՛ր, Դուք արժանի էք Նիկոլին

Սփյուռքի ձայնը

27 Մայիսի 2021, 21:06
 Հայաստանցինե՛ր, Դուք արժանի էք Նիկոլին

Երկրի մը սահմանադրութիւնը իրաւական պատուանդանն է ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան եւ պարտաւորութեանց կատարման։

Երկրի մը բանակը երաշխիքն է հայրենիքի պաշտպանութեան եւ ժողովրդի անվտանգութեան։ 

Երկրի մը զինուորը վահանն է հայրենիքին ու ժողովրդին՝ ընդդէմ արտաքին թշնամիներին եւ ներքին դաւադիրներին։

Բայց, Հայաստանի հայրենակից, հիմա ո՞ւր է սահմանադրութիւնդ, ի՞նչ է անում բանակդ, ի՞նչ է պատահում զինուորիդ։

Թշնամին հայրենիքի սահմաններդ է հատում, տարածքներդ է գրաւում, իր դրօշն է պարզում հողիդ վերեւ, բայց հայրենիքիդ իշխանութիւնը մնում է լուռ ու սմքած, մինչեւ իսկ մեղսակից թշնամուդ։

Հողիդ վրայ թշնամին զինուորներդ է գերեվարում, ձերբակալում է, երեսն ի վար հողին է բռում, իսկ բանակիդ ղեկավարութիւնը վարչապետին հրահանգով հրամայում է զինուորիդ չդիմել զէնքի, չբանալ կրակ՝ ընդդէմ ներխուժող թշնամուն։ Իսկ կառավարութիւնդ գթութիւն է հայցում թշնամուց՝ փոխանակ պաշտպանելու հայրենիքդ, օգնութիւն է աղերսում դրսեցուց՝ փոխանակ ապաւինելու բազկի ուժիդ։

Նիկոլը տապալած է սահմանադրութիւնդ, կազմաքանդած է բանակդ, եւ ամէն մի օր անպատւում է հայ զինուորին զոհաբերումը։

Բայց դու, Հայաստանի հայրենակից, ի տես այս բոլորի, մնում ես լուռ՝ առանց գործելու։ Բողոքում ես ի զուր՝ առանց ըմբոստանալու։ Խօսում ես բառեր՝ առանց հարուածելու։ Ու ապա գնում ես տուն՝ առանց գիտակցելու, թէ նոյնիսկ տանդ մէջ վտանգուած ես։

Այո՛, չես դիմում սահմանադրական քո իրաւունքին։ Համակերպում ես Նիկոլի սարքած օրակարգին։ Սնապարծ յոյսով ապաւինում ես Յունիսի 20-ի արտահերթ ընտրութիւններին, մինչ ամէն մի օր թշնամին յաւելեալ տարածքներ է խլում, նոր զոհեր է պատճառում, նոր գերիներ է վերցնում։

Քո պարտաւորութիւնն է նաե՛ւ պաշտպանել հայրենի հողդ ու զինուորդ ներքին թշնամիներից։ Հո՛ն է ներքին թշնամին, թառել է իշխանական աթոռներին եւ պղծում է սահմանադրութիւնը, կործանում է հայրենիքը, մաշեցնում է բանակը, կրծում եւ կրծում է մեր ազգութիւնը։

Եւ կրկի՚ն այո, դու չես դիմում ինքնապաշտպանութեան քո իրաւունքին, քո պարտաւորութեան՝ ընդդէմ քո իսկ դաւադիր իշխանութեան։ Դու չես յենում քո ներքին ուժին, քո սահմանադրական իրաւունքին՝ վերացնելու քո իսկ սրտում նստած հայանուն դաւադիրները, եւ այս անգամ վերացնելու ցնցումո՛վ։

Հայաստանցինե՛ր, դուք այս բոլոր չէք անում։ Անյոյս պատրանքով համրում էք ընտրութիւնների օրերը։

Սպասում էք։ Այս բոլորը չէք անում։

Երբ չէք անում եւ անելու չէք, այդ պարագայում, Հայաստանցիներ, դուք արժանի է Նիկոլին։

Սեդօ Պոյաճեան

Լոս Անճելըս,

Մայիս 27, 2021

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica