close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ-ն իրավունք է վերապահում խնդիրը լուծել ուժային տարբերակով․ ՀՀ ՊՆ

Հասարակություն

18 Մայիսի 2021, 22:22
 Ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ-ն իրավունք է վերապահում խնդիրը լուծել ուժային տարբերակով․ ՀՀ ՊՆ

Ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով։Այս մասին ասվում է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրութունում:

«Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 18-ի երեկոյան դրությամբ, փոփոխություն չի կրել։ Իրադրությունը համեմատաբար հանգիստ է։

ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևորում է խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և բարձր գնահատում այդ ուղղությամբ տարբեր երկրների և միջազգային կառույցների կողմից ներդրված ջանքերը, հաշվի նստելով նրանց հնչեցրած՝ խաղաղ հանգուցալուծման կոչերի հետ։ Այս առումով, մայիսի 14-ից մեկնարկած բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են:

Այդուհանդերձ, ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով։

Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի է, և ադրբեջանցի զինվորականները պարտավոր են լքել Հայաստանի Հանրապետության տարածքը»։

Դեպի ուժեղ Հայաստան
17 Հունիսի 2021, 21:10 Դեպի ուժեղ Հայաստան
Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
17 Հունիսի 2021, 17:04 Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica