close
Եղանակը Երևանում
17 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սուրենավանցի երիտասարդը կրակել է համագյուղացու ուղղությամբ. նա տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակություն

18 Մայիսի 2021, 20:30
 Սուրենավանցի երիտասարդը կրակել է համագյուղացու ուղղությամբ. նա տեղափոխվել է հիվանդանոց

Արարատի մարզում նախօրեին՝ մայիսի 17-ին,  կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ժամը 18:40-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից  ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «հեմորակային տրավմատիկ շոկ 2-րդ եւ 3-րդ աստիճանի, աջ ոտքի միջին 3-րդի հրազենային բաց կոտրվածք, այրունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ, 27-ամյա Միշա Ա.-ն է:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18:15-ի սահմաններում Սուրենավան գյուղի Բարեկամության փողոցում նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Արթուր Զ.-ն դեռեւս չպարզված հանգամանքներում, դեռեւս չպարզված հրազենով կրակոցներ է արձակել Միշա Ա.-ի  ուղղությամբ:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները զննությամբ հայտնաբերել են ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի  2 պարկուճ, 1 հատ պողպատե գնդակի միջուկ եւ արնանման հետքեր:

Փաստի առթիվ հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, հիվանդանոցում էլ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ  վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։

Հայրենիք կամ մահ
16 Հունիսի 2021, 21:17 Հայրենիք կամ մահ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica