close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանագծում իրադրության ողջ ծանրությունը զինվորականի ուսերին է. Տիգրան Աբրահամյան

Հասարակություն

18 Մայիսի 2021, 19:50
 Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանագծում իրադրության ողջ ծանրությունը զինվորականի ուսերին է. Տիգրան Աբրահամյան

Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանագծում ստեղծված իրադրության ողջ պատասխանատվությունը, ինչպես և սպասվում էր, երկրի քաղաքական իշխանությունը, օպերատիվ կերպով, դրեց ռազմական ղեկավարության, հրամանատարության, զինվորականների վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Խնդիրն այն չէ, որ բարձրագույն զինվորական կազմը սրանում որևէ պատասխանատվություն չունի, սակայն հարցը նրանում է, որ տեղի ունեցածի առաջնային պատասխանատուն՝ ցանկացած նման իրավիճակում, երկրի քաղաքական ղեկավարությունն է:

Վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդականը հարցազրույց է տվել, որում մասնավորապես նշել է, թե «լարվածության վերացումից հետո, պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումները կպարզեն, թե ով է այս ամենի իրական պատասխանատուն, արդյո՞ք դրա համար կային օբյեկտիվ և սուբյեկտիվ սխալներ և ըստ դրան որոշումներ կկայացվեն»:

Ստացվում է, որ հենց սկզբից, Փաշինյանի քաղաքական թիմն իր ղեկավարին և իրական մեղավորներին ազատում է պատասխանատվությունից և խնդիրը տեղափոխում է զինվորականների դաշտ:

Ինձ չի հետաքրքրում, թե այս իրավիճակում ինչ է զգում ԳՇ պետը, պաշտպանության նախարարը, սակայն իմ համար կարևոր է, որպեսզի այն ինչ արել է երկրի քաղաքական ղեկավարությունը որևէ կերպով չբարդվի բարեխիղճ, պատվախնդիր և իր առօրյա ծառայությունը պատշաճ կերպով տանող զինվորականի, հրամանատարի վրա:

Առաջնագծի ծանր հատվածում զինվորականն է, այլ ոչ թե օրվա քաղաքական կոնյուկտուրայի բերումով «դեպքի վայրում» հայտնված, արագ լուսանկարվող, հարցազրույց տվող և իր հարմարավետ գրասենյակ շտապող պաշտոնյան:

Այս օրերի ողջ ծանրությունը, դժվարությունը, ճնշումն ու պատասխանատվությունը կրկին զինվորականի ուսերին է, ով իր թիկունքում չի զգում պետության պաշտպանությունն ու սատարումը, իսկ վերջնարդյունքում իրադրության ողջ մեղավորությունը կրկին բարդվում է նրանց վրա:

Դեպի ուժեղ Հայաստան
17 Հունիսի 2021, 21:10 Դեպի ուժեղ Հայաստան
Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
17 Հունիսի 2021, 17:04 Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica