close
Եղանակը Երևանում
17 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Վերաքննիչ դատարանը խախտում ՀՀ օրենքը․ Հայկ Հեքիմյանի փաստաբանը՝ դատարանի՝ «խոր քուն» մտնելու մասին

Քաղաքական

18 Մայիսի 2021, 18:14
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Վերաքննիչ դատարանը խախտում ՀՀ օրենքը․ Հայկ Հեքիմյանի փաստաբանը՝ դատարանի՝ «խոր քուն» մտնելու մասին

Արդեն 20 օր կլինի, որ իմ պաշտպանյալ Հայկ Հեքիմյանն անազատության մեջ է։ Դեռեւս ապրիլի 30-ին Վերաքննիչ դատարան բողոք եմ ներկայացրել նրա անհիմն կալանավորման դեմ, եւ ամսի 30-ից մինչ օրս դատական նիստ չի կայացել, մինչդեռ դատարանը նյութերը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, պարտավոր էր արձագանքել․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Հեքիմյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։

Փաստաբանի ներկայացրած բողոքից հետո, համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի, համապատասխան նյութերը ստորադաս դատարանից ստանալուց հետո Վերաքննիչ դատարանը եռօրյա ժամկետում պարտավոր է ստուգել կալանավորման որոշման օրինականությունը եւ հիմնավորվածությունը։

«Նյութերը բավականին ուշացումով՝ մայիսի 13-ին են ընդունել Վերաքննիչ քրեական դատարան։ Մայիսի 13-ից մինչ օրս որեւէ բողոքի հետ կապված որեւէ նիստ չի նշանակվել, որեւէ ծանուցում չեմ ստացել»,- ասաց փաստաբանը։

Կալանավորմանը նախորդող եւ հաջորդող դեպքերը համադրելով՝ Գալստյանը շեշտում է՝ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական հետապնդում՝ պայմանավորված նրանով, որ Հայկ Հեքիմյանը ՀՅԴ անդավ Արծվիկ Մինասյանի ազգականն է։

«Նմանատիպ գործերն այս ձեւաչափով չեն քննվում, եթե չկա քաղաքական բաղադրատարր։ Հայկ Հեքիմյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ որոշակի քաղաքական ֆոնով պայմանավորված՝ Դաշնակցության նկատմամբ ունեցած տրամադրվածությունից ելնելով»,- ընդգծեց Գալստյանը։

Հիշեցնենք, որ Հայկ Հեքիմյանին ձերբակալել են Ջահերով երթի ժամանակ՝ դրանից մեկ օր առաջ Դատախազության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում հրմշտոցի ժամանակ ոստիկանին հարվածելու մեղադրանքով։ Շենգավիթի դատարանը Հեքիմյանի ձերբակալությունը ոչ  իրավաչափ էր ճանաչել և ազատ արձակել, բայց նույն պահից դատախազությունն ու քննչական մարմինները սկսել էին նրա՝ կալանավորման գործընթացը։ Այսօր դատարանը Հայկ Հեքիմյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց։

Մանրամասները դիտեք տեսանյութում

Լիանա Սարգսյան

Հայրենիք կամ մահ
16 Հունիսի 2021, 21:17 Հայրենիք կամ մահ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica