close
Եղանակը Երևանում
17 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դիլետանտ աղջնակը՝ քաղավիացիայի գլխին․ ո՞վ ոչնչացրեց հայկական ավիացիան․ մաս 2

Հասարակություն

18 Մայիսի 2021, 17:56
 Դիլետանտ աղջնակը՝ քաղավիացիայի գլխին․ ո՞վ ոչնչացրեց հայկական ավիացիան․ մաս 2

Yerkir.am-ը շարունակում  է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պրոբլեմների մասին հարցազրույցնեի շարքը, որտեղ ոլորտի՝ տասամյակների աշխատողները կխոսեն համակարգի խնդիների եւ անելիքների մասին։

Միխայիլ Անդրեասյանը քաղավիացիայի փորձառուներից է․ տասնամյակներ աշխատել է համակարգում, Արցախի պատերազմի ժամանակ խփված օդանավով մի քանի անգամ զոհերի, վիրավորների, ծերերի ու երեխաների է հասցրել Երեւան։

Անդրեասյանը նկատում է՝ այս իշխանությունը, որը քաղավիացիայի ոլորտում շարունակում է Լեւոն Տեր-Պետրոսյանի կործանիչ ավանդը, այն վերջնականապես շարքից հանեց։ Օր օրի քայքայվող համակարգը, սեփական ավիացիայի եւ ավիափոխադրողների սոսկալի պակասը մի շարք խնդիրներ են բերել այստեղ։

Անդրեասյանը, խոսելով հայկական քաղավիացիայի պրոբլեմների մասին, Yerkir.am-ին հայտնեց՝ համակարգը ղեկավարում է դիլետանտ աղջնակ, որը շարունակում է կործանել այն։ «Երբ որ ավիացիան ղեկավարում է դիլետանտը, դա արդեն մեծ պրոբլեմ է՝ առաջին եւ վերջին պրոբլեմը։ Նա ուղիղ Լեւոն Տեր-Պետրոսյանի քայլերն է կատարում։ Նա ժամանակին տարբեր տեղերից բերեց է՛լ գերեզմանոցի դիրեկտոր, է՛լ վարսավիր, դրեց ավիացիայի գլխին։ Պետությունը պետք է աջակցի նրանց, ովքեր, թեկուզ վարձով, կարող են օդանավեր բերել Հայաստան։ Մենք այստեղ օդաչուներ պատրաստելու շատ լավ դպրոց ունենք»։

Սեփական ավիացիա համարյա չունենալու պակասը երեւաց նաեւ պատերազմի օրերին, երբ թշնամին թույլ չէր տալիս իր պետության տարածքով Հայաստան մարդասիրական օգնություն ու դեղորայք գա, իսկ հայկական ավիացիան էլ, քաղավիացիայի կոմիտեի թեթեւ ձեռքով, հայտնվել է արգելքի տակ եւ զրկվել Եվրոպա թռչելու հնարավորությունից։

 

Ավիացիայի մասնագետի խոսքով՝ երբ հայ օդաչուները գնում են աշխատելու աշխարհի առաջատար երկրների ավիաընկերություններում եւ, ի տարբերություն այլ երկրներից մեկնածների, գործի են ընդունվում առանց լրացուցիչ քննությունների։ Ցավոք, այս իշխանության գլուխն իր շուրջն է հավաքել իր նման մարդկանց՝ երկիրը կործանելու համար։

Մանրամասն՝ տեսանյութում


Հայրենիք կամ մահ
16 Հունիսի 2021, 21:17 Հայրենիք կամ մահ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica