close
Եղանակը Երևանում
17 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դավաճան իշխանությանն ընտրելու համար փոխում են դպրոցների կառավարման խորհուրդը․ ահազանգ

Հասարակություն

18 Մայիսի 2021, 16:09
 Դավաճան իշխանությանն ընտրելու համար փոխում են դպրոցների կառավարման խորհուրդը․ ահազանգ

Գեղարքունիքի դպրոցներում սկսվել է Փաշինյանի իշխանության օգտին նախընտրական քարոզչությունը՝ սպառնալիքով եւ վախեցնելով։ ԿԳՄՍ նախարարությունն ու մարզպետարանը, ըստ Yerkir.am-ի Գեղարքունիքի աղբյուրի, փոխել են մարզի դպրոցների կառավարման խորհրդի կազմը՝ 7 հոգուց դարձրել 9, ընտրել նոր նախագահներ ու խորհրդի անդամներ։ Խորհրդի անդամներից 2-ը դպրոցի ծնողներից են, 2-ը՝ մանկավարժ, 1 հոգի տվյալ բնակավայրի գյուղապետարանից կամ քաղաքապետարանից, 1 հոգի նախարարությունից, 3 հոգի՝ մարզպետարանից։ Նախկինում եթե մարզպետարանը ներկայացնում էր 2 հոգի, ապա հիմա թիվն ավելացել է եւս 1-ով։ 

Yerkir.am-ի աղբյուրը տեղեկացրեց, որ դպրոցներում արդեն կառավարման նոր խորհդրի ժողովներ են լինում, որտեղ, բնականաբար, քննարկվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններին դավաճան իշխանությանն ընտրելու տարբերակները՝ սպառնալով դպրոցների տնօրեններին։ «Կառավարման խորհրդի կազմը փոխել են, բերել իրենց մարդկանց, հիմա սրանք վախեցնելով, սպառնալով են փորձում հարցեր լուծել։ Նախարարությունից եւ մարզպետարանից ներկայացուցիչներ դնելով՝ բռի մեջ հավաքել տնօրեններին, լարված իրավիճակ է։ Կան փոքր բնակավայրեր, որտեղ կառավարման խորհուրդ են ընտրում երկու մոտիկ գյուղերի դպրոցի կոլեկտիվից ու ծնողներից։ Մեծ դպրոցներում, օրինակ՝ Սեւանում արդեն լարվածություն կա, բոլորը նոր մարդիկ են, մարզպետարանն ու նախարարությունն են դրել, մյուսներին դուրս են հանել խորհրդից»,-նշեց Yerkir.am-ի աղբյուրը։

Մեր աղբյուրը, որը կրթության ոլորտի ներկայացուցիչ է, պնդեց՝ տեղեկություն ունի, որ այս իրավիճակն է նաեւ հանրապետության մյուս դպրոցներում ու այլ կրթական հաստատություններում։


Հայրենիք կամ մահ
16 Հունիսի 2021, 21:17 Հայրենիք կամ մահ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica