close
Եղանակը Երևանում
17 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով սրան ձայն տա, պետք է գիտակցի, որ ձայն է տալիս Մեհրիբանին և Իլհամին․ Շարմազանովը՝ Փաշինյանի մասին

Քաղաքական

18 Մայիսի 2021, 15:51
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով սրան ձայն տա, պետք է գիտակցի, որ ձայն է տալիս Մեհրիբանին և Իլհամին․ Շարմազանովը՝ Փաշինյանի մասին

Եթե Ադրբեջանը չի հաղթել, դու և Նիկոլը գնայիք Շուշիում փառատոն անելու, ինչո՞ւ էին Մեհրիբանն ու Ալիևը գնում, եթե Ադրբեջանը չի հաղթել գնա Հադրութ, Թալիշ, Մատաղիս՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի հնչեցրած արտահայտությանը, որ Ադրբեջանը մեր հասարակության մեջ է փորձել սերմանել, որ հաղթել է։

Ավելին,  Շարմազանովն արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին պարտված պետությունից դարձրեց հաղթած պետություն։

«Բոլոր երեք վարչակարգերի օրոք Ադրբեջանը չուներ ազգային իդեա։ Նրանք այսօր սրա ապիկարության, միգուցե դավաճանության կամ թուլակամության արդյունքում ադրբեջանցիների հետ սպանեցին մեր 30 տարվա երազանքը։ Մենք մեր երեխաներին դաստիարակել ենք Շուշիի ազատագրմամբ, և եթե մարդը Մայիսի 9-ով մարզում հանդիպում է կազմակերպում, ուրեմն այդ մարդն ունի արժեքային լուրջ պրոբլեմ»,- ասաց նա։

Հայաստանում չկա իշխանություն, Հայաստանում կա Ադրբեջանի և Թուրքիայի շահերը սպասարկող խունտա՝ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ համոզված է Էդուրադ Շարմազանովը։

«Այսօր չկա ինքնիշխանություն, Մուրադովն ունի ավելի շատ իշխանություն, քան սա։ Երբ որ Հայաստանը չունի իշխանություն, չունի գործադիրի ղեկավար, ունի ֆեյսբուքյան լայվերով մոլորության մեջ գցող խեղկատակ, բնականաբար, Մուրադովը պետք է բանակցի։ Ասում է՝ ՀԱՊԿ-ին ենք դիմել, ՀԱՊԿ-ին ինչո՞ւ ես դիմել, ա՛յ տղա, դու Զինված ուժեր, Պաշտպանության նախարարություն, ԱԱԾ չունե՞ս։ Սնայպերներով գնում ես Սյունիք․ սնայպերներին տանեիր թող Սյունիքի սահմանները պահեին։ Չնայած սրանց համար դա հայրենիք չէ։ Սիրելի՛ ժողովուրդ, ինչքա՞ն եք սրան հանդուրժելու, որ մինչև տեսնեք թուրքը ձեր ննջարանում թե՞յ է խմում»,- ասաց նա։

Արտահերթ ընտրությունները Էդուարդ Շարմազանովի համար անցանկալի լուծում են։ Նա կարծում է, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ընդդիմության մեջ որոշակի տարաձայնություններ մցնել և հասնել արտահերթ ընտրությունների։

«Այս ամենի լուծումը համընդհանուր համաձայնությունը պետք է լինի։ Մեր ամենամեծ խնդիրը անտարբերությունն է։ Ես շատ ուրախ եմ, որ այս ընտրությունների ընթացքում հնարավոր է քաղաքական բովանդակություն, որովհետև առաջին, երկրորդ և երրորդ նախագահների թիմերը կան։ Ով սատարում է Նիկոլ Փաշինյանին, գիտակցաբար կամ անգիտակցաբար սատարում է Հայաստանը թուրքական վիլայեթ վերածելու գործընթացին։ Մենք պետք է հեռացնենք «Նիկոլ Փաշինյան» ազգակործան կապիտուլյանտին։ Հունիսի 20-ին, ով սրան ձայն տա, պետք է գիտակցի, որ ձայն է տալիս Մեհրիբանին և Իլհամին»,-ասաց Էդուարդ Շարմազանովը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Հայրենիք կամ մահ
16 Հունիսի 2021, 21:17 Հայրենիք կամ մահ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica