close
Եղանակը Երևանում
17 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե Սյունիքին վտանգ սպառնա՝ Իրանը կմիջամտի ու ոչ մեկին չի հարցնի...

Քաղաքական

18 Մայիսի 2021, 15:17
 Եթե Սյունիքին վտանգ սպառնա՝ Իրանը կմիջամտի ու ոչ մեկին չի հարցնի...

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը «եռակողմ համաձայնագրի իրագործման անվիճելի կողմնակիցն է»: Հաճելի ձեւակերպում: Իսկ ի՞նչ կա հայ ռազմագերիների վերաբերյալ, Դմիտրի՛ Սերգեևիչ: Գուցե դեռ ուժ կգտնեք և կդատապարտե՞ք Բաքվի կլեպտոկրատիայի գործողությունները, որոնք դավաճանորեն ոտնահարել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը. գրում է «ԻԱ Ռեալիստ» կայքի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Սարգիս Ծատուրյանը։

«Հետևեք Ելիսեյան պալատի տեր Էմանուել Մակրոնի կամ առնվազն ամերիկացի կոնգրեսականների օրինակին, որոնք իրավաբանորեն պարտավոր չեն տեր կանգնել Հայաստանին, բայց, այնուամենայնիվ, ցուցաբերում են սկզբունքային դիրքորոշում: Թե՞ ձեզ հետաքրքրում է միայն հայկական Սյունիքի միջոցով հաղորդակցությունը, որը Բաքվում համարվում է որպես ռազմական հատուցում:

Հարցրե՛ք Թեհրանին, Պեկինին, Փարիզին և Վաշինգտոնին`արդյո՞ք նրանք ցանկանում են Հայաստանի տարածքով Ադրբեջանից Թուրքիա ճանապարհ: Ի պատասխան շատ հետաքրքիր բաներ կլսեք: Տեղեկացնեմ, որ Բաքու-Թբիլիսի-Կարս-Էդիրնե երկաթգիծը, որը գործարկվել է 2017-ի աշնանը, դեռ անշահավետ է: Ինչո՞ւ. քանի որ ուղու նախագծային բեռը տարեկան 6,5 միլիոն տոննա է, բայց իրականում դրանով տարեկան անցնում է ընդամենը 112 - 118 հազար տոննա բեռ: Աննշան տոկոսներ: Եթե դեպի Թուրքիա գոյություն ունեցող երկաթգիծն արդյունք չի տալիս, ինչո՞ւ եք Բաքվի և Անկարայի հետ Երևանին ստիպում երթուղի անցկացնել հայկական Սյունիքով: Նույնիսկ տնտեսության հոտ չի գալիս:

Չինաստանը դիտավորյալ չի ուղարկում զգալի բեռնահոսքեր Կասպից-Սև ծով երթուղով, որպեսզի չվնասի իր ռազմավարական դաշնակից Իրանին: Այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանը պետք է վնասի Իրանին՝ իր լավ հարևանին, հանուն բրիտանական, թուրքական, իսրայելական և Բաքվի եսասիրական շահերի՞։

Թեհրանը վստահ է, որ Սյունիքի միջանցքը պատրաստվում է բացառապես Իրանի հյուսիսում ռազմական գործողությունների համար: Ի դեպ, ես էլ եմ այդպես կարծում: Եվ ես ոչ միայն մտածում եմ, այլ գիտեմ՝ եթե Բաքուն և Անկարան ռազմական գործողություն սկսեն Սյունիքում, ապա Իրանը զորք կուղարկի Հայաստան: Պարսիկները ոչ ոքի չեն հարցնի՝ ո՛չ Երևանին, ո՛չ Մոսկվային, ո՛չ ՀԱՊԿ-ի չինովնիկներին, ո՛չ էլ Բաքվին, և առավել ևս՝ Անկարային ու Լոնդոնին: Մի՛ հարցրեք, թե ես որտեղից գիտեմ դա: Պարզապես հավատացե՛ք իմ ասածին...», – գրել է Ծատուրյանը։

Հայրենիք կամ մահ
16 Հունիսի 2021, 21:17 Հայրենիք կամ մահ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica