close
Եղանակը Երևանում
17 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կուտակումները շատանում են, ամեն օր կրակոցներ են լսվում․ կութեցին՝ մարզում տիրող իրավիճակի մասին

Հասարակություն

18 Մայիսի 2021, 12:18
 Կուտակումները շատանում են, ամեն օր կրակոցներ են լսվում․ կութեցին՝ մարզում տիրող իրավիճակի մասին

Ամեն օր էլ կրակոցներ են լսվում, նրանց կողմից կուտակումները շատանում են, զինտեխնիկայի մասին էլ չեմ ասում. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի մեր աղբյուրը։

Նա նշեց, որ իրավիճակի փոփոխություն չի եղել, այսինքն՝ ադրբեջանական զորքը հայկական հողից չի հեռանում։

Նշենք, որ Կութ գյուղում թշնամին  3-4 կիլոմետր առաջ է եկել, բարձրաստիճան սպաների հետ հրաժարվում է այլեւս բանակցել։ Մեր աղբյուրը հաղորդել էր, որ ադրբեջանական զորքի թիվը մոտավորապես 300-500-ի է հասնում։ Ի դեպ, Կութը 2020 թ․-ի Արցախյան պատերազմի ժամանակ մի քանի անգամ հրետակոծվել է թշնամու զինված ուժերի կողմից։

Կութեցու խոսքով՝ պատերազմի ժամանակ հրետակոծված գյուղը շարունակում է մնալ  ադրբեջանական զինուժի նշանառության տակ՝ թշնամու «ափի» մեջ։ Գյուղի ժողովուրդն ադրբեջանցիների հայտնվելու առաջին իսկ օրից տագնապի մեջ է։

«Եթե վերցնեն, մենակ Կութը չեն վերցնի։ Գյուղացիները մտավախություն ունեն, ամեն ինչի պատրաստ են, սպասողական վիճակ է, համոզված են՝ վաղ, թե ուշ ադրբեջանցիները մտնելու են գյուղ։ Խոտհունձի տարածք չի մնացել, արոտավայրերն ու գյուղատնտեսական հողերը ադրբեջանցիների ձեռքում են»,- երեկ yerkir․am-ին ասել էր կութեցին։

Կութ գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ բանակցություններից տեղեկություն չունի, գյուղացիները սպասում են, որ դրանց հեռացնեն։ «Գյուղացիները, երեխաները վախեցած են։ Լսել ենք, որ Սյունիքից հետո գալու են մեր մարզ՝ սահմանները ճշգրտելու, սպասում ենք դրան։ Արոտավայրերը, խոտհարքներն ադրբեջանցիների ձեռքում են, նստած են մեր հողերում»,- ասել էր նա։

Հիշեցնենք, որ թշնամու զորքն արդեն մի քանի օր է՝ ներխուժել է Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ։

Ավելի վաղ Yerkir.amհայտնել էր, որ հակառակորդի զորքը Վարդենիսի շրջանում սարի գլխի դիրքերից 3 կմ իջել է ներքեւ, խրամատներ է փորում։ Դիրքապահ զինվորները հայտնել էին, որ թշնամին մեծաթիվ զորք է կուտակել նաեւ Ջերմուկ-Շորժա-Նորաբակ-Կութ հատվածներում։

Լիանա Սարգսյան

Հայրենիք կամ մահ
16 Հունիսի 2021, 21:17 Հայրենիք կամ մահ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica