close
Եղանակը Երևանում
24 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վերջին օրերին ադրբեջանցիների գործողությունները միտված են Քարվաճառի վերաազատագրումը հնարավորին դժվարացնելուն. իրանագետ

Հասարակություն

16 Մայիսի 2021, 12:07
 Վերջին օրերին ադրբեջանցիների գործողությունները միտված են Քարվաճառի վերաազատագրումը հնարավորին դժվարացնելուն. իրանագետ

Վերջին օրերի ընթացքում Բաքվի բռնապետի բաշիբոզուկների՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունը քարտեզի վրա դիտարկելիս, բացի ամեն ինչից, պարզ է դառնում, որ դրանք հավանաբար նաև միտված են ադրբեջանական ժամանակավոր բռնազավթման մեջ գտնվող Քարվաճառի վերաազատագրումը հնարավորին դժվարացնելուն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Վերջին օրերի ընթացքում Բաքվի բռնապետի բաշիբոզուկների՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունը քարտեզի վրա դիտարկելիս, բացի ամեն ինչից, պարզ է դառնում, որ դրանք հավանաբար նաև միտված են ադրբեջանական ժամանակավոր բռնազավթման մեջ գտնվող Քարվաճառի վերաազատագրումը հնարավորին դժվարացնելուն։

Հայաստանի տարածք բաշիբոզուկների վերջին «սողացող ներխուժման» հիմնական նպատակներից մեկն, ամենայն հավանականությամբ, հայկական վերանվաճման մշտական վախի պայմաններում դեպի Արցախ և մասնավորապես Քարվաճառ ձգվող հիմնական մայրուղիներին հնարավորին մոտ տեղակայվելը, դրանք դիտարկելը և վտանգելն է, որպեսզի անհրաժեշտության դեպքում փորձ կատարվի կտրելու դրանցով իրականացվելիք թիկունքային մատակարարումները։

Ընդ որում, խոսքը վերաբերում է, թե՛ Մ2 միջպետական մայրուղու Սիսիան-Գորիս և թե՛ Մ11 ճանապարհի Վարդենիս-Արցախի բռնազավթված սահման հատվածներին։

Կից քարտեզում մոտավոր նշված են «սողացող ներխուժման» շրջանները»,- գրել է նա։

Պողոսի ընտրական էգոն
24 Հունիսի 2021, 10:01 Պողոսի ընտրական էգոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica