close
Եղանակը Երևանում
16 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի Մարտունի քաղաքի բնակիչն իր վարած «Subaru» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. նա հոսպիտալացվել է

Հասարակություն

15 Մայիսի 2021, 16:53
 Արցախի Մարտունի քաղաքի բնակիչն իր վարած «Subaru» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. նա հոսպիտալացվել է

Երեկ՝ մայիսի 14-ին, ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում, միաժամանակ 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Մարտունի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել ՃՈ ծառայողները և Մարտունու փրկարարները:

Պարզվել է, որ  Մարտունի քաղաքի բնակիչ Ա.Հ.-ն իր վարած «Subaru» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

ՆԳՆ ծառայողներն առաջին օգնություն են ցուցաբերել տուժածին և շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ Ա.Հ.-ի առողջական վիճակը ծանր է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Հայրենիք կամ մահ
16 Հունիսի 2021, 21:17 Հայրենիք կամ մահ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica