close
Եղանակը Երևանում
16 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արթուր Վանեցյանն առաջին փուլում իսկապես հավատացել է, որ իշխանությունների նպատակները վեհ են, սակայն ժամանակին կանգ է առել. Դավիթ Հարությունյան

Քաղաքական

15 Մայիսի 2021, 14:48
 Արթուր Վանեցյանն առաջին փուլում իսկապես հավատացել է, որ իշխանությունների նպատակները վեհ են, սակայն ժամանակին կանգ է առել. Դավիթ Հարությունյան

«Պատիվ ունեմ» նախընտրական շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն այսօր հրավիրված ճեպազրույցում, արձագանելով հարցին, թե ինչո՞ւ դաշինք կազմեցին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ և արդյոք հակասություններ չկան ՀՀԿ-ի և Վանեցյանի միջև, ասաց. 

«Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ 3 տարի է, ինչ իրավապահ համակարգն անմիջականորեն ղեկավարվում է պետության ղեկին կանգնած մարդու աշխատակզմի կողմից»։

Հարությունյանի խոսքով՝ Արթուր Վանեցյանն առաջին փուլում իսկապես հավատացել է, որ նպատակները վեհ են և հավատացել է իրեն հրամցված կեղծ լուրերին, սակայն շատ արագ հասկացել է, որ դրանք ընդամենը մեկ նպատակ են հետապնդում՝ ճնշել ընդդիմախոսներին։ 

 «Կանգ է առել, ավելին, նա կոչ է արել դադարեցնել այդ մոտեցումը, այդ վերաբերմունքը հանրությանը, որովհետև հենց այդ վերաբերմունք է, որ հանգեցրեց այն անդառնալի կորուստներին, որ ունեցանք», - նշեց Դավիթ Հարությունյանը։
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica