close
Եղանակը Երևանում
16 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ասա՝ գնանք քյասար Ալիևի շուրջ համախմբվենք, ոչ թե չերեզ Նիկոլ. Ս. Հակոբյանը՝ Ս. Միքայելյանին

Հասարակություն

14 Մայիսի 2021, 22:08
 Ասա՝ գնանք քյասար Ալիևի շուրջ համախմբվենք, ոչ թե չերեզ Նիկոլ. Ս. Հակոբյանը՝ Ս. Միքայելյանին

Ադրբեջանը զորք է կուտակում, մոտիկ է գալիս, հեսա մի երկու կրակոց էլ կարձակի ու խնդրեմ՝ ռազմական դրություն, ընտրությունների հետաձգում, որպեսզի էլի մի քիչ մնա իշխանության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է yerevan.today լրատվական-գործակալության խմբագիր Սեւակ Հակոբյանը։

«Ալիեւը արդեն որերորդ անգամ հասավ Փաշինյանին օգնության։ Տեսնելով, որ սա տանուլ է տալիս ընտրությունները, մնում է մի ամիս, որ իր ողջ խմբակով ռադ լինի, Ալիեւն իր կողմից աջակցության ձեռք մեկնեց Նիկոլին։ Ու սա սեղմեց իրեն մեկնված թուրքի ձեռքը։ Նիկոլի իշխանությունը էս աշխարհում պետք է երկու հոգու՝ Նիկոլին ու Ալիեւին։

Ադրբեջանը զորք է կուտակում, մոտիկ է գալիս, հեսա մի երկու կրակոց էլ կարձակի ու խնդրեմ՝ ռազմական դրություն, ընտրությունների հետաձգում, որպեսզի էլի մի քիչ մնա իշխանության։

Ինչի՞ համար է Նիկոլին պետք իշխանությանը մնալ․ մեկ բանի համար՝ սա չդատվելու կամ ընդհանրապես՝ որեւէ տարբերակով վարի չգնալու երաշխիք է։ Բայց մի օր դա լինելու է, չէ՞։ Սա էդքան խորը չի մտածում․ սրանց ձեռքին իշխանություն է ընկել ու երեք տարի ապրում են էս օրվա վայելքներով միայն (իհարկե՝ նաեւ քֆուրներով)։

Ինչի՞ համար է Ալիեւին պետք Նիկոլը․ շատ պարզ բանի համար՝ ձեռնտու է։ Ինչ թուղթ ուզի՝ կստորագրի, ինչ ուզի՝ կտա, որ ձեւաչափով ուզի։ Ալիեւը Հայաստանում իշխանություն է պահում իր ձեւով։ Նրան պետք է, որ Նիկոլի իշխանությունը Հայաստանում մնա այնքան, մինչեւ իր խնդիրները կլուծի։

Ձեռքի հետ էլ վարկաբեկում են Ռուսաստանին՝ որպես այս պահին Հայաստանին մնացած միակ նորմալ դաշնակցի, թե՝ ռուսը չօգնեց եւ այլն եւ այլն։

Սա՛ է, այլ խորությամբ չարժե վերլուծել իրավիճակը։

Ասել ու ասում եմ՝ Նիկոլի ղեկավարությամբ Հայաստանը պատրաստ չէ նոր պատերազմ գնալու, այդ պատերազմում մենք էս գլխից պարտված ենք՝ արդեն բանավոր համաձայնությամբ։ Երկրապահ կա մի հատ՝ Սասուն Միքայելյանը, էն որ ասում էր հեղափոխությունը արցախյան պատերազմից կարեւոր է, սա ԱԺ բեմից հայտարարում է, թե թուրքը հասել է Սյունիք, եկեք համախմբվենք։ Սյունիք թուրքին ո՞վ է բերել, նա, ում շուրջ ուզում ես համախմբվենք։ Համախմբվելը Նիկոլի շուրջ նույնն է, որ համախմբվենք Ալիեւի շուրջ, ասա գնանք քյասար Ալիեւի շուրջ կհամախմբվենք, ոչ թե չերեզ Նիկոլ։

Եթե մեր երկրում մեկ հարց կա, որի շուրջ հենց հիմա պետք է համախմբվել, դա Նիկոլի գլխավորած քաղաքական թիմին սիկտիր անելն է։ Այլ թեմա մենք այս պահին չունենք, որ պահանջում է համախմբում։ Մի անգամ համախմբվեցինք, ու ձեր իշխանությունը սխալ որոշումներով, ուզենալով, դիտմամբ վարի տվեց ամեն ինչ, զոհ, վիրավոր, գերի ու հող տվեց ու հիմա էլ է համախմբվելու կոչ անո՞ւմ։

Կրկնում եմ՝ ռադ եղեք ու դա կլինի մեր համախմբվելու ու երկիրը կարգի բերելու սկիզբը։

Հա՝ չմոռանամ ասել, որ մենք արդեն ում շուրջ որ պետք է՝ համախմբվել ենք ու սպասում ենք ձեր հեռանալուն մնացած 37 օրերին»,- գրել է նա։

 

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ասել էր. մենք պետություն կորցնելու խնդրի առաջ ենք, եկել էստեղ չգիտեմ ինչեր ենք խոսում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica