close
Եղանակը Երևանում
16 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ իշխանությունները իրենք՝ իրենց կեցվածքով, վտանգ են ներկայացնում Սյունիքի համար․ Արմինե Ադրբեկյան

Քաղաքական

14 Մայիսի 2021, 13:35
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ իշխանությունները իրենք՝ իրենց կեցվածքով, վտանգ են ներկայացնում  Սյունիքի համար․ Արմինե Ադրբեկյան

ՀՀ սահմաններին տեղի է ունենում  այն, ինչ սպասվում էր, պատերազմից 1 տարի առաջ ես խոսել եմ այս զարգացումների մասին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը մամուլի ասուլիսում։

«Ադրբեջանը, օգտվելով կապիտուլյացիայի հետևանքով ձեռք բերված բարենպաստ դիրքերից և հայկական կողմի անգործությունից, է՛լ ավելի բարելավում է իր դիրքերը և տարածքային ձեռքբերումների ծավալն է մեծացնում։ Այսինքն, այնտեղ, որտեղ բարձիթողի, անտերուդուս տարածքները մատնված են անտերության, նրանք իրենց դիրքերը մոտեցնում են և արդեն սկսել են հենակետեր կառուցել։ Սա է այսօրվա իրավիճակը ՀՀ հարավային սահմաններում»,-պարզաբանեց նա։

Արմինե Ադիբեկյանն արձանագրեց, որ, բացի այդ, օգտվելով այն քաոսից, որը տիրում է Հայաստանի Հանրապետությունում հա՛մ հասարկության մակարդակի վրա, հա՛մ իշխանական մակարդակի վրա, տեղեկատվական այս քաոտիկ իրավիճակից ելնելով՝ Ադրբեջանը իր կոմունկացիոն պրոյեկտներն է իրագործում՝ հաշվի չառնելով ՀՀ շահերը, ինչի պատասխանատուն ՀՀ իշխանություններն են, որովհետև ՀՀ շահերը պետք է պաշտպանի ՀՀ իշխանությունը, այլ ոչ թե Ադրբեջանը, Թուրքիան կամ, առավել ևս, Ռուսաստանը։

«Պատճառը դավաճանությունն է՝ եթե հակիրճ ասենք։ Իսկ դրա մեջ մտնում է անգրագիտություն, անպատասխանատվություն, դիլետանտիզմ, վախկոտություն և այսպես շարունակ մի շարք հատկանիշներ, որը կարող է ունենալ մարդը, որը իրավունք չունի անգամ մի շան բուդկա կառավարել, այլ ոչ թե հանրապետություն»,-ասաց նա։

Արմինե Ադրբեկյանը նկատեց, որ ՀՀ հարավը վտանգված է բոլոր կողմերից՝ հա՛մ արևելքից, հա՛մ արևմուտքից, հա՛մ էլ հյուսիսից, այսինքն, ՀՀ իշխանությունները իրենք՝ իրենց կեցվածքով, վտանգ են ներկայացնում  Սյունիքի համար։

Մանրամասն՝ տեսանյութում․

Հայրենիք կամ մահ
16 Հունիսի 2021, 21:17 Հայրենիք կամ մահ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica