close
Եղանակը Երևանում
17 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանը կսկսի արտադրել ամերիկյան ինքնաձիգներ և անօդաչու թռչող սարքեր

Տարածաշրջան

14 Մայիսի 2021, 15:31
 Վրաստանը կսկսի արտադրել ամերիկյան ինքնաձիգներ և անօդաչու թռչող սարքեր

2021 թվականի վերջին վրաց-իսրայելական ձեռնարկությունը կսկսի ամերիկյան M4 ինքնաձիգներ արտադրել պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոն Դելտայի տարածքում. ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անցյալ տարի, երբ զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը, հայտարարել էր, որ Վրաստանում, ՆԱՏՕ-ի ստանդարտներին անցնելու շրջանակներում, նախատեսվում է պաշտպանական ուժերի բոլոր կանոնավոր ստորաբաժանումների վերազինում M4  ինքնաձիգներով:

Հինգշաբթի, ելույթ ունենալով խորհրդարանում, Բուրչուլաձեն հայտարարել է նաև, որ Վրաստանը նախատեսում է սկսել անօդաչու թռչող սարքերի արտադրություն: Ըստ նրա՝ բանակցություններ են տարվում Հարավային Աֆրիկայի ու Լեհաստանի ընկերությունների հետ «Դելտա» գիտատեխնիկական կենտրոնի հիման վրա խոշոր ու փոքր անօդաչու թռչող սարքերի արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու շուրջ:

Ամերիկյան M4  ինքնաձիգը ԱՄՆ բանակի հատուկ նշանակության ջոկատների հիմնական զենքն է: Դրա մոդիֆիկացիաները կան շուրջ 40 երկրի սպառազինության մեջ:

Հայրենիք կամ մահ
16 Հունիսի 2021, 21:17 Հայրենիք կամ մահ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica