close
Եղանակը Երևանում
16 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հաղթահարենք բոլոր նախապաշարումներն ու մտացածին խոչընդոտները, որոնք խանգարում են մեր միասնականությանը

Հարթակ

13 Մայիսի 2021, 11:19
 Հաղթահարենք բոլոր նախապաշարումներն ու մտացածին խոչընդոտները, որոնք խանգարում են մեր միասնականությանը

Առաջին հիմնական սկզբունքը, որի վրա հիմնվում է ազգային միասնությունը, յուրաքանչյուր քաղաքացու և նրա հայրենիքի ճակատագրի ընդհանրության գիտակցումն է։ Մեր ազգային միասնությունը կապված է Հայաստանի Հանրապետության և նրա ապագայի հետ։

Որևէ երկրի քաղաքացի դառնալը յուրաքանչյուր մարդու ճակատագիրն է: Բայց մարդիկ միշտ իրավունք ունեն ընտրելու, եւ մենք մեր ընտրությունը կատարել ենք։ Մեր ընտրությունը խորապես անհատական է և, միաժամանակ, օբյեկտիվ, և հենց դա է մեզ հայրենակիցներ դարձնում, քանի որ մենք ունենք  մեկ հայրենիք՝ Անկախ Հայաստանը։ Այս ընտրության գիտակցումը բոլորի համար գլխավոր միավորող սկզբունքն է։

Անհնար է ապրել  մի պետությունում, բայց ենթարկվել  այլ  պետության օրենքներին, ունենալ քաղաքացու բոլոր իրավունքները և չկրել  պարտականություններ: Իրավունքների և պարտականությունների այս միասնությունը միավորում է և՛ մեր ճակատագիրը, և՛ մեր ապագան։

Անհնար է ապրել ընդհանուր ճակատագրով ՝ առանց ընդհանուր ապագա կերտելու։ Անկախության ձեռք բերմամբ մենք պատմական հնարավորություն ունեցանք միասին կառուցելու մեր երկիրը։ Եվ այս տարիների ընթացքում բոլորս աշխատել ենք ուժեղ, դինամիկ, ժամանակակից պետություն ստեղծելու ուղղությամբ: Մեր ոգու միասնականության և հաստատակամության շնորհիվ մենք պաշտպանեցինք երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, հասանք անվտանգության, տնտեսական զարգացման, քաղաքացիական համաձայնության։ Այս ամենը մեր համատեղ աշխատանքի արդյունքն է։ Ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ բոլորս մեկ հայրենիքի զավակներն ու դուստրերն ենք, իսկ մեր անկախությունը շատ սերունդների մարմնավորած երազանքն է, աշխատանքի, հերոսության և ժողովրդի կամքի արդյունքը։ Հայկական հողում ստեղծված պետականությունը մեր գլխավոր արժեքն է։

Մեր մեծ նպատակն է համախմբվել և դառնալ հզոր ազգ՝ խնամքով պահպանելով և մեր սերունդներին փոխանցելով ամենաթանկ բանը, որ ունենք՝ ինքնիշխան և անկախ Հայաստանի Հանրապետությունը։ Հանուն դրա՝ մենք պետք է հաղթահարենք բոլոր նախապաշարումներն ու մտացածին խոչընդոտները, որոնք մինչ օրս խանգարում են մեր միասնականությանը։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր քաղաքացի, հասարակությունը և պետությունը պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը ժողովրդի ու ապագա սերունդների առջև և ձեռնարկեն անհրաժեշտ գործուն բոլոր միջոցները ապահովելու համար՝

-երկրի բոլոր քաղաքացիների՝ իրենց միասնության ու Հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության հետ խորքային կապի գիտակցումը,

-ակտիվ դիմակայություն մեզ բաժանող և մեր համախմբվածությունը քայքայող ցանկացած ազդեցության,

-ՀՀ սահմանադրական կարգի, տարածքային անձեռնմխելիությունը,

-երկրի տնտեսական, քաղաքական, անվտանգության և հոգևոր ինքնիշխանության հետագա ամրապնդումը՝ կանխելով Հայաստանի տեղեկատվական կախվածությունը կամ շրջափակումը այլ պետությունների կողմից,

-միջազգային համագործակցության ոլորտում ազգային շահերի գերակայությունը՝ երկրի ինքնիշխանության անխախտելիության հիման վրա,

-մեր գլխավոր հարստությունների ՝ անկախ պետականության, տարածքային ամբողջականության, բանակի, մշակույթի, ավանդական ընտանիքի, եկեղեցու և միասնականության նկատմամբ հոգատար վերաբերմունքը,

-քաղաքացիների և հասարակության աջակցությունը՝ պետականության ամրապնդման, Հայաստանի անկախության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար։

Չկա ավելի կենսունակ գաղափարախոսություն, քան ազգային միասնության գաղափարախոսությունը, քանի որ հենց ազգային միասնությունն է ապահովում ազգի՝ որպես այդպիսին գոյությունը։

Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի ՄԿ ներկայացուցիչ

Հայրենիք կամ մահ
16 Հունիսի 2021, 21:17 Հայրենիք կամ մահ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica