close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սահմանը հատած ադրբեջանցի զինվորին բռնել են, առաջարկել հետ վերադարձնել․ Կութի գյուղապետ

Քաղաքական

12 Մայիսի 2021, 17:20
 Սահմանը հատած ադրբեջանցի զինվորին բռնել  են, առաջարկել հետ վերադարձնել․ Կութի գյուղապետ

Մոտ մեկ շաբաթ առաջ ադրբեջանցի մի զինվորական անցել էր մեր սահմանը։ Հայկական կողմը, հետ հանձնելու պատրաստակամությամբ, տեղեկացրել էր ադրբեջականան զորքի համանատարին, նա էլ հրաժարվել էր զինվորին հետ ընդունել․ այս մասին Yerkir.am-ին պատմեց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի գյուղապետ Սիմա Չիտչյանը։

«Մեզ չեն ասում, թե ինչ է կատարվում, պաշտոնապես ոչ ոք ոչինչ չի ասում, ամեն ինչ իմանում ենք  գյուղի բնակիչներից։ Գյուղացիներն են պատմել, թե ինչպես են մերոնք բռնել ադրբեջանցուն, նրանց կամանդիրին տեղեկացրել, որ զինվոր է անցել հայկական սահմանը, նրանք էլ հրաժարվել են հետ ընդունել, ասելով՝ մեզ այդպիսի զինվոր պետք չէ»,- պատմեց գյուղապետը։

Հաշվի առնելով Սյունիքի դեպքերը՝ Չիտչյանը շեշտեց․ «Գեղարքունիքի մարզն ամենասահմանամերձն է։ Կութի դիրքերը նկատելի են բնակավայրից։ Մեր հույսը մեր զինվորներն են։ Վախը, ահը մտել է ժողովրդի մեջ։ Միայն պոստ պահելով չի, աջից, ձախից կարող է դիվերսիա լինել։ Շատ վտանգավոր է»։

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս հայտարարվեց, որ ադրբեջանական գերության մեջ հայտնված 19 հայ քաղաքացիական անձինք եւ զինծառայողներ են խոշտանգվել ու սպանվել։ Այս պահին Ադրբեջանում  հարյուրավոր հայ ռազմագերիներ են պահվում անհասկանալի պայմաններում, իսկ Հայաստանի իշխանությունները լուռ ու խոնարհ, իրենց ջայլամային քաղաքականությամբ թշնամու շահն են սպասարկում։

Լիանա Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica