close
Եղանակը Երևանում
16 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կդատապարտվի՞ Զարուհի Բաթոյանը․ ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է զեկույց, որում արձանագրվել են սոցապնախարարությունում հայտնաբերված հրեշավոր խախտումներ․ «Իրավունք»

Մամուլի տեսություն

12 Մայիսի 2021, 09:35
 Կդատապարտվի՞ Զարուհի Բաթոյանը․ ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է զեկույց, որում արձանագրվել են սոցապնախարարությունում հայտնաբերված հրեշավոր խախտումներ․ «Իրավունք»

«ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է 266 էջանոց զեկույց, որտեղ տեղ են գտել Սոցապնախարարությունում հայտնաբերված հրեշավոր խախտումների մասին տեղեկություններ: Փաստերն արդեն իսկ ուղարկվել են դատախազություն: Դրանք վերաբերում են 2019 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածին, երբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Զարուհի Բաթոյանն էր:

Համաձայն զեկույցի՝ պարզվում է, որ կոռուպցիայի և թալանի մասին սրտաճմլիկ ելույթներ ունեցող այս իշխանությունն է հենց թաթախված այդ ամենի մեջ:

Օրինակ՝ 2019 թվականի օգոս­տոսի 10-ին մահացել է մի քաղա­քացի, որը մահից երկու օր անց «պրոթեզավորվել է» և նաև «դի­մում է գրել»: Պետական ծրագրերով լսողական սարքեր և հաշմանդամի սայլակներ են ձեռք բերվել, ու հայտնաբեր­վել է, որ 67 շահառուներ երկրում չեն եղել, ընդ որում՝ դրանցից 40-ը մինչև 2019 թվա­կանը լքած են եղել հանրապետությունը: Նույն ծրագրով պարզվել է նաև, որ սրունքի պրոթեզավորման վճարները 59 հազար դրամով ավել են եղել, քան նախա­տեսված է եղել մրցութային ծրագրով և կնքված պայմանագրում: Անօթևանների համար նախատեսված ծախսերով 22 հա­զարից ավել անձ է սպասարկվել, և 16 մի­լիոն դրամից ավել գերածախս են տվել: Եղել են դեպքեր, երբ պարզվել է, որ տուն- ինտերնատի 11 բնակիչների անունով կա­տարվել է օրենքի խախտումներով անշարժ գույքի գործարքներ, որոնցից 10-ը՝ առանց խնամակալի մասնակցության: Այդ թվում՝ տուն-ինտերնատում բնակ­վող շահառուն, որը, գլխավոր տնօրենի պարզաբանմամբ, չի լքել տուն-ինտերնատը, բայց 2019 թվականի մայիսի 2-ին և 2020 թվականի օգոստոսի 15-ին գործարքներ է կնքել Կադաստրի կոմիտեում և արդյուքնում վա­ճառել է իր անշարժ գույքը: Եղել է նաև դեպք, որ 2019 թվականի փետրվարի 6-ին մահացել է քաղաքացի, սակայն մահից հետո ժառանգություն է ձևակերպվել, և նորից Կադաստրում գոր­ծարքներ են կատարվել: Եվ սա ընդամենը առկա փաստերից մի քանիսն են:

 

Թե այսպիսի աղաղակող փաստերի վե­րաբերյալ արդյոք կա արդեն հարուցված քրեական գործ դատախազությունում, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեվիկ Խաչատրյանից: Նա տեղեկացրեց, որ վերոնշյալ փաստերը դեռ ուսումնասիրման փուլում են՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունում»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica