close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալիևը հայտարարում է, որ Ղարաբաղի հարց այլևս չկա, իսկ Փաշինյանը խոսում է ասֆալտից. Վահե Հովհաննիսյան

Քաղաքական

11 Մայիսի 2021, 13:50
 Ալիևը հայտարարում է, որ Ղարաբաղի հարց այլևս չկա, իսկ Փաշինյանը խոսում է ասֆալտից. Վահե Հովհաննիսյան

Որպեսզի հնարավոր լինի հաղթել, պետք է հանրային գիտակցության մեջ և պետական համակարգում հաղթանակը արձանագրված լինի ընտրություններից առնվազն 10 օր առաջ․ գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Իսկ որպեսզի դա լինի, պետք է փոփոխության գաղափարով վարակել ողջ երկիրը։ Այն պետք է մտնի յուրաքանչյուրի տուն, նույնիսկ՝ Նիկոլին քվեարկել պատրաստվողների։

Իսկ սրան հասնելու համար պետք է օրվա ռեժիմով, օրվա փաստով խոսել լայն հասարակության հետ։ Համբերատար բացատրել անգամ այն, ինչ թվում է, թե ակնհայտ է։ Օրինակ.

 Լավրովը երեկ հայտարարում է, որ Բաքվի հետ սկսվել են առարկայական բանակցություններ՝ Սպուտնիկ V-ի արտադրությունը Ադրբեջանում կազմակերպելու համար։

Արձանագրենք քաշային կատերգորիաների տարբերությունը. Փաշինյանի Հայաստանը նույն Ռուսաստանից գլուխը կախ պատվաստանյութի քանակ է խնդրում, իսկ Ադրբեջանը արտադրություն կազմակերպում։

Ալիևը երեկ Նախիջևանում՝ մեր քթի տակ, ռազմական օդակայան է բացում, Փաշինյանը՝ անիմաստ անվերջ ելույթ է ունենում։

Ալիևը հայտարարում է, որ Ղարաբաղի հարց այլևս չկա, իսկ Փաշինյանը խոսում է ասֆալտից։

Հիմա սրանք ո՞նց են իրար հետ հանդիպելու, բանակցելու։ «Արցախը Հայաստան է և վերջ» ասողը հիմա չի կարողանում գնալ Արցախ։ Բացատրենք սա ամեն ընտրողի։

Երեկ լուծարումից առաջ՝ իմքայլական պատգամավորը ասում է, որ իրենք հանգիստ խղճով են գնում։ Սա ասում է մի ուժի ներկայացուցիչ, որը Եռաբլուրի ճարտարապետն է։ Նոր Հայաստանի փոխարեն Նոր Եռաբլուր կառուցածները խոսում են հանգիստ խղճի մասին։ Այս, թվում է, ակնհայտ իրականությունը, այնուամենայնիվ, պետք է բացատրել բոլորին, երբեմն՝ անգամ խիստ գիտակից մարդկանց։

Շատ կարևոր է, որ փոփոխության ճամբարի լիդերները խոսեն պարզ բաների մասին, նույնիսկ՝ ակնհայտ բաների մասին։ ՀՆԱ-ի և պարտքի հարաբերակցությունը լայն ընտրողին ոչինչ չի ասում և չի օգնելու փոփոխությունների անկասելի ընթացք ձևավորելուն։ Պետք է լիդեր- քաղաքական թիմ- համակիրներ- շտաբեր- ենթաշտաբեր մեխանիզմը համառորեն աշխատի նույն ուղղությամբ՝ պարզաբանել, բացատրել ամենապարզը, ամենաակնհայտը», - գրել է Հովհաննիսյանը։
Կուտակումներ Փարաքարում
20 Հունիսի 2021, 10:37 Կուտակումներ Փարաքարում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica