close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Արցախյան հիմնահարցը

Տարածաշրջան

11 Մայիսի 2021, 14:05
 Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Արցախյան հիմնահարցը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն երկուշաբթի  հեռախոսազրույցում Արևելյան Երուսաղեմի հակամարտության կողմերին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել և թույլ չտալ լարվածության սրման հանգեցնող գործողություններ: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության՝ երկուշաբթի տարածած հաղորդագրության մեջ:

«Արտաքին գործերի նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել Արևելյան Երուսաղեմում պաղեստինա-իսրայելական հարաբերությունների սրման և լարվածության վտանգավոր աճի կապակցությամբ, առաջին հերթին Ալ Աքսա մզկիթի համալիրի տարածքում։

Նախարարները դատապարտել են պաղեստինցիներին իրենց բնակության բնօրրանից՝ Շեյխ Ջարահ թաղամասից վտարելը, և մայիսի 8-ին, Մերձավոր Արևելքի կարգավորման հարցով զբաղվող Միջնորդ քառյակի հատուկ ներկայացուցիչների՝ 2021 թ. համատեղ հայտարարության համաձայն, կոչ արել այս հակամարտության բոլոր կողմերին՝ զսպվածություն ցուցաբերել և թույլ չտալ գործողություններ, որոնք սպառնում են ավելի սրել իրավիճակը մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսին»,- ասվում է հայտարարության մեջ:

ՌԴ ԱԳՆ հայտարարության՝ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարները նաև կարևորել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման ուղղությամբ ջանքերի շարունակականությունը:

Բացի դրանից՝ Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են Sputnik V պատվաստանյութը Թուրքիա ուղարկելու և այնտեղ ռուսական դեղամիջոցների արտադրություն հիմնելու հեռանկարները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica