close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էմանուել Մակրոնը համաձայն չէ եռակողմ համաձայնագրի կետերի հետ

Քաղաքական

10 Մայիսի 2021, 23:05
 Էմանուել Մակրոնը համաձայն չէ եռակողմ համաձայնագրի կետերի հետ

Էմանուել Մակրոնը համաձայն չէ եռակողմ համաձայնագրի կետերի հետ, որոնք վերաբերում են Շուշին և Հադրութը Ադրբեջանին հանձնելուն, նա համոզված է, որ կա առիթ բարելավելու այդ կետերը․ Մուրադ Փափազյան

Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերի 12-ին իրենց հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ համաձայն չէ եռակողմ համաձայնագրի կետերի հետ, որոնք վերաբերում են Շուշին և Հադրութը Ադրբեջանին հանձնելուն և Հայաստանի հարավով Թուրքիայի և Ադրբեջանի համար միջանցքի բացմանը։

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Ֆրանսիայի նախագահն այսօր էլ համոզված է, որ այսօր էլ և վաղն էլ կա առիթ շարունակելու բանակցությունները և բարելավելու եռակողմ համաձայնագիրը այն պայմանով, որ Հայաստանն էլ աշխույժ քաղաքականություն և դիվանագիտություն ունենա։

«Երբ մենք պայքարում էինք, որ Ֆրանսիան կամ միջազգային հանրությունը ճանաչի Արցախի անկախությունը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն ասում էր, որ Հայաստանը չի ճանաչում, ինչո՞ւ պետք է մենք ճանաչենք»,- ասաց նա։

Մուրադ Փափազանը պատմեց, որ ապրիլի 24-ին Ելիսեյան պալատում նախագահ Մակրոնի հետ հանդիպմանը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը։ Նա տարակուսանք հայտնեց, թե ինչու մինչև հիմա Հայաստանը չի կարողացել կարգավորել այդ հարցը՝ չնայած նրան, որ եռակողմ համաձայնագիրը նախատեում էր բոլոր գերիների վերադարձ։

«Հայաստանն ինչո՞ւ բոլոր գերիներին ազատ արձակեց։ Ինչո՞ւ։ Դա դիվանագիտական և քաղաքական մեծ սխալ է։ Պատանին այդ սխալը թույլ չէր տա։ Ազատ պետք է արձակեր, երբ ադրբեջանական կողմը բոլորին ազատ արձակեր։ Հիմա Հայաստանը ճնշման ոչ մի լծակ չունի»,- ասաց նա։

Մանրամասները տեսանյութում։

Դեպի ուժեղ Հայաստան
17 Հունիսի 2021, 21:10 Դեպի ուժեղ Հայաստան
Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
17 Հունիսի 2021, 17:04 Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica