close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախագահը հրամանագիր է ստորագրել ԱԺ արտահերթ ընտրությունը հունիսի 20-ին անցկացնելու մասին

Հասարակություն

10 Մայիսի 2021, 22:51
 Նախագահը հրամանագիր է ստորագրել ԱԺ արտահերթ ընտրությունը հունիսի 20-ին անցկացնելու մասին

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ եւ 93-րդ հոդվածների պահանջները եւ հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը.

1. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2021 թվականի հունիսի 20-ին:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,– ասվում է հրամանագրում:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը երկրորդ անգամ վարչապետի պաշտոնում չընտրեց Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովն իրավունքի ուժով ցրվեց։

Նշենք, որ ապրիլի 25-ին Փաշինյանը հրաժարական էր ներկայացրել վարչապետի պաշտոնից։ Քաղաքական ուժերի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ երկու անգամ խորհրդարանը նոր վարչապետ չպետք է ընտրեր, եւ Հայաստանում կազմակերպվեին արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Դեպի ուժեղ Հայաստան
17 Հունիսի 2021, 21:10 Դեպի ուժեղ Հայաստան
Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
17 Հունիսի 2021, 17:04 Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica