close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կա՛մ մենք կհաղթենք մահաբեր վիրուսին կա՛մ վիրուսը վերջնականապես կկործանի մեզ. Միքայել Մինասյան

Քաղաքական

10 Մայիսի 2021, 21:30
 Կա՛մ մենք կհաղթենք մահաբեր վիրուսին կա՛մ վիրուսը վերջնականապես կկործանի մեզ. Միքայել Մինասյան

Հայաստանը մահաբեր «նիկոլավիրուսից» ազատելու համար մենք սկսում ենք #antinikol շարժումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հայաստանը մահաբեր «նիկոլավիրուսից» ազատելու համար մենք սկսում ենք #antinikol շարժումը։ 2018թ.-ից այդ վիրուսը, ներթափանցելով մեր երկիր եւ օգտագործելով մեր հայրենակիցների հույսերն ու հույզերը, քանդեց պետությունը, մահվան դատապարտեց մեր տասը հազարից ավելի հայրենակիցներին, զրկեց մեզ հայրենիքից, հաղթանակից ու արժանապատվությունից։

#antinikol  շարժման նպատակների մասին մանրամասն խոսել եմ նախորդ գրառմանս մեջ։ Կրկնում եմ՝ այն վերքաղաքական է, վերկուսակցական  եւ հանուն արժանապատիվ ապագայի։ 

Իմ ընկեր Ռուբեն Մխիթարյանը շարժման մեկնարկի հոլովակ է պատրաստել, դուք էլ պատրաստեք ձերը: Վստահ եմ՝ սա սկիզբն է մեծ ալիքի. յուրաքանչյուրս ինչ կարող ենք՝  հոլովակներից մինչեւ ակցիաներ, հանրային միջոցառումներից մինչեւ անձնական օրինակի ցուցադրում, պարտավոր ենք անել, որպեսզի բացենք մեր մոլորյալ հայրենակիցների աչքերը եւ հետ պահենք նրանց դեպի ինքնակործանում տանող ճանապարհից։

Կա՛մ մենք կհաղթենք մահաբեր վիրուսին եւ կսկսենք արժանապատիվ ապրելու հիմքեր ստեղծել, կա՛մ վիրուսը վերջնականապես կկորածանի մեզ։ Այլեւս չկա սպասելու ժամանակ եւ իրականությունից փախնելու տարբերակ:

Հայրենիք հանձնած, թշնամու առջեւ ծնկած ու նվաստացած վիժվածքի հետ ապագա չկա՛։

Քանի կա Նիկոլը, չկա՛ ապագա։

Դե՞մ ես Նիկոլին, միացի՛ր»։

Դեպի ուժեղ Հայաստան
17 Հունիսի 2021, 21:10 Դեպի ուժեղ Հայաստան
Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
17 Հունիսի 2021, 17:04 Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica