close
Եղանակը Երևանում
15 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Թաքուն հայեր» վավերագրական ֆիլմի ցուցադրություն՝ հեղինակներ Կարեն Խանլարյանի եւ Ջիվան Ավետիսյանի մասնակցությամբ

Հասարակություն

10 Մայիսի 2021, 16:49
 «Թաքուն հայեր» վավերագրական ֆիլմի ցուցադրություն՝ հեղինակներ Կարեն Խանլարյանի եւ Ջիվան Ավետիսյանի մասնակցությամբ

Սույն թվականի մայիսի 12-ին, ժամը 16։00-ին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում կկազմակերպվի «Թաքուն հայեր» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որը նվիրված է Արևմտյան Հայաստանի այն իսլամացված հայերի թեմային, ովքեր գիտակցաբար ստիպված են եղել թաքցնել իրենց հայկական ինքնությունը։

Akunq.net-ի տեղեկացմամբ՝ միջոցառմանը կմասնակցեն և ներկաների հարցերին կպատասխանեն ֆիլմի սցենարիստ, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Խանլարյանը և նույն ֆիլմի բեմադրիչ Ջիվան Ավետիսյանը։

Մուտքն ազատ է, հրավիրում ենք բոլոր ցանկացողներին։

Ամսաթիվ` 2021 թ. մայիսի 12, ժամը 16:00

Հասցե` ք․ Երևան, Գյուլբենկյան 38 (ՀՅԴ Արամ Մանուկյանի անվան երիտասարդական կենտրոն), 5-րդ հարկ

Akunq.net

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica