close
Եղանակը Երևանում
17 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայտարարում եմ, որ «Արարատյան արժեքների հիմնադրամի» տնօրենն եմ. Ն. Հոխիկյան

Քաղաքական

10 Մայիսի 2021, 15:52
 Հայտարարում եմ, որ «Արարատյան արժեքների հիմնադրամի» տնօրենն եմ. Ն. Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
«Գաղափարակից ընկերներիս հետ պաշտոնապես հիմնեցինք «Արարատյան արժեքների հիմնադրամը», որի գլխավոր նպատակն է ազգային գաղափարախոսության ու ազգային արժեքների տարածումը մեր ամբողջ ազգի մեջ՝ ամբողջ Հայկական աշխարհում։
Վերջին շրջանում տարբեր կերպ փորձեցին ինձ կապել այս կամ այն կուսակցության հետ, հետո ինձ դարձրին իբրև թե Ռուսաստանի քարոզիչ։
Միտումնավոր էի լռում։
 
Այսօր անթաքույց ասում եմ՝ եթե ես հստակ որոշեմ որևէ մեկին աջակցել կամ քայլել որևէ մեկի հետ քաղաքական ճանապարհով, ինքս կհայտարարեմ այդ մասին։ Իսկ հիմա հայտարարում եմ, որ ես «Արարատյան արժեքների հիմնադրամի» տնօրենն եմ՝ զերծ ներքաղաքական ցանկացած խմորումից և զբաղված եմ ազգային արժեքների ամրապնդման ու տարածման աշխատանքով։
«Արարատյան արժեքների հիմնադրամի» հիմնադիրներն ու աջակիցները վստահ են՝ մենք ունենալու ենք նոր հաղթանակների ու ազգային երջանկության բազում առիթներ, և դրանք կախված չեն լինի այս կամ այն անհատի ու գերտերության քմահաճույքից։ Մենք ինքներս ենք կերտելու մեր կայուն և հաղթական ապագան, իսկ դրա համար մենք նախ պետք է ճանաչենք ինքներս մեզ, մեր ինքնությունը, մեր իրական ուժն ու արժեքը։
 
Արարատը այն լեռն է, որի լանջին ձևավորվեց հայ ազգը, որի անվամբ ձևավորվեց առաջին հայկական պետականությունը՝ Արարատյան թագավորությունը, և վերջապես՝ Արարատի գագաթից նոր կյանք ստացավ մարդկությունը, երբ Նոյի տապանն իջավ այնտեղ։ Հետևաբար Արարատյան արժեքները ոչ միայն համահայկական, այլև համաշխարհին նշանակություն ունեն։
«Արարատյան արժեքների հիմնադրամը» ապաքաղաքական կառույց է, չի հովանավորվում որևէ քաղաքական ուժի կողմից և չի հովանավորում որևէ քաղաքական ուժի։
 
«Արարատյան արժեքների հիմնադրամը» պատրաստ է համագործակցել բոլոր այն անձանց ու կառույցների հետ, որոնց նպատակը ոչ թե քաղաքական միավորներ հավաքելն է, այլ Հայոց պետականության հզորացումը և ազգային կենսունակ արժեքների ամրապնդումը։
«Արարատյան արժեքների հիմնադրամը» միասնականության ու համերաշխության ջատագով է։ Մենք ամեն ինչ կանենք՝ մեր ազգից հեռացնելու ատելության ու անհանդուրժողականության թույնը։
 
Մյուս մանրամասների մասին՝ շատ մոտ ապագայում»։

Դեպի ուժեղ Հայաստան
17 Հունիսի 2021, 21:10 Դեպի ուժեղ Հայաստան
Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
17 Հունիսի 2021, 17:04 Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica