close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1553 աճյուն

Հասարակություն

10 Մայիսի 2021, 15:35
 Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1553 աճյուն

2021 թվականի մայիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 726 զանգ:

Նախորդ շաբաթվա համեմատё ավելացել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, ինչի հետևանքով տուժել է 2 քաղաքացի, ցավոք մեկը՝ մահվան ելքով:

Նվազել է հրդեհների դեպքերը: Գրանցված 6 հրդեհներից մեկը տեղի է ունեցել բնակելի շինությունում, այրվել է պատշգամբը և այնտեղ առկա գույքը՝ մասնակի: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:

 Նախորդ շաբաթվա համեմատё նկատվել է զենք-զինամթերքի հայտնաբերման կանչերի աճ: ԱԻՊԾ սակրավորները, ՌԴ ԱԻՆ գործընկերները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The halo trust» ականազերծող կազմակերպությունը շարունակում են Արցախը առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ ամենօրյա աշխատանքները: Պատերազմից հետո ականներից կամ այլ զինամթերքի պայթյունից միայն մեկ քաղաքացիական անձ է տուժել: 

Յոթ օրվա ընթացքում հայտնաբերվել է 212 պայթուցիչ, հակատանկային 3 և թնդանոթի 190 արկ,կասետային 49 հրթիռ, 3 հատ ավիառումբ:

911 ահազանգման կենտրոնում կենցաղային բնույթի 33 կանչ է գրանցվել: Գերակշռող են ջրամատակարման, դռան և վերելակի բացման դեպքերը:

Զոհված զինծառայողների աճյունների որոնման ուղղությամբ անցած շաբաթ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները ելք չեն կատարել:

Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1553 աճյուն:

Դեպի ուժեղ Հայաստան
17 Հունիսի 2021, 21:10 Դեպի ուժեղ Հայաստան
Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
17 Հունիսի 2021, 17:04 Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica