close
Եղանակը Երևանում
17 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անկարան Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել բռնությունները Երուսաղեմում

Տարածաշրջան

10 Մայիսի 2021, 16:00
 Անկարան Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել բռնությունները Երուսաղեմում

Թուրքիան կոչ է անում անհապաղ դադարեցնել Իսրայելի օկուպացիոն ուժերի բռնությունները Երուսաղեմում՝ խաղաղ ու անզեն պաղեստինյան բնակչության նկատմամբ: Այս մասին Twitter-ում գրել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:

Քալընը նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարականով՝ պաշտոնական Անկարան բոլոր մակարդակներում կիրառել է լծակներ, որ դադարեցնի Իսրայելի բռնությունները գրավյալ Արևելյան Երուսաղեմում:

«Պաղեստինցիների հետ կապված ցանկացած բռնության և միջադեպի պատասխանատվությունն ամբողջապես կրում են Իսրայելի իշխանությունները»,- գրել է Թուրքիայի առաջնորդի խոսնակը:

Նշենք, որ Իսրայելի գործողությունները դատապարտել էր նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Հիշեցնենք, որ Երուսաղեմում գտնվող՝ մուսուլմանների համար կարևորագույն սրբատեղիում՝ Ալ Աքսա  մզկիթում, պաղեստինցիների աղոթքի ժամանակ իսրայելական ոստիկանությունը հարձակվել և փորձել էր ցրել նրանց, բախումների ընթացքում հարյուրավոր մարդիկ են վիրավորվել։

Դեպի ուժեղ Հայաստան
17 Հունիսի 2021, 21:10 Դեպի ուժեղ Հայաստան
Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
17 Հունիսի 2021, 17:04 Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica