close
Եղանակը Երևանում
21 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանը հայտարարել է, որ անհանգստանում է հույն–եգիպտական բարեկամական հարաբերություններից

Տարածաշրջան

10 Մայիսի 2021, 13:51
 Էրդողանը հայտարարել է, որ անհանգստանում է հույն–եգիպտական բարեկամական հարաբերություններից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը հայտարարել է, որ իրեն անհանգստացնում են վերջին տարիներին Հունաստանի ու Եգիպտոսի լավ հարաբերությունները:

«Մեզ համար տխուր է տեսնել, որ եգիպտական ժողովուրդը ստիպված է անցնել հույն ժողովրդի կողմը: Մենք տխուր ենք՝ տեսնելով, որ եգիպտացիները համերաշխ են հույների հետ»,- ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողներին ասել է նա:

Հայտարարությունը հաջորդել է չորեքշաբթի և հինգշաբթի օրերին Եգիպտոսի և Թուրքիայի պաշտոնյաների միջև Կահիրեում տեղի ունեցած բանակցություններին՝  ուղղված երկու երկրների՝ 2013 թ. ի վեր խաթարված հարաբերությունների վերականգմանը:

«Եգիպտոսի ժողովուրդը և թուրք ազգը պատմական միասնություն ունեն»,- ասել է Էրդողանը՝ նշելով, որ երկու կողմերի միջև նոր հանդիպումներ տեղի կունենան:

Մեկնաբանությունները կտրուկ հակադրվում են վերջին տարիներին Էրդողանի արած հայտարարություններին, երբ նա Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ  ալ Սիսիին անվանում էր «պուտչիստ» ու «բռնակալ» և ապաստան էր առաջարկում «Մուսուլման եղբայրներ»-ի անդամներին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica