close
Եղանակը Երևանում
24 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Որդեգրվեց Արցախի երիտասարդական կազմակերպությունների հռչակագիրը

Քաղաքական

9 Մայիսի 2021, 20:46
 Որդեգրվեց Արցախի երիտասարդական կազմակերպությունների հռչակագիրը
Այսօր՝ մայիսի 9-ի խորհրդանշական օրը ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ ԱՀ Ազգային ժողովի դահլիճում տեղի է ունեցել «Արցախի երիտասարդական համաժողով»-ը, որի ավարտին Արցախի 32 հասարակական և երիտասարդական կազմակերպությունների կողմից ընդունվեց պատմական Հռչակագիր: Այս մասին տեղեկացնում է Արցախի Երիտասարդական Միության ֆեյսբուքյան էջը:
 
Արցախի Հանրապետության երիտասարդական կազմակերպությունների
 
Հ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի Ր Ը
 
Մենք՝ Արցախի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներս,
 
Հաշվի առնելով 2020թ․-ի աշնանը Արցախի Հանրապետության եւ նրա խաղաղ բնակչության նկատմամբ սանձազերծված ադրբեջանական-թուրք-ահաբեկչական 44 օրյա պատերազմի հետեւանքով․
 
• Հայրենիքի զգալի մասի բռնազավթումը,
 
• Հազարավոր զինվորների, կամավորների, ազատատենչ հայորդիների նահատակությունը,
 
• Պատերազմի հետեւանքով հազարավոր անհայտ կորած, հաշմանդամություն ձեռք բերած եւ վիրավորում ստացած անհատների ճակատագիրը,
 
• Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների տեղահանությունը,
 
• Սոցիալ-տնտեական եւ քաղաքական ծանր ճգնաժամը,
 
• Պետության առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերները,
 
Կարեւորելով`
 
Ազգային ներուժի համախմբման, նորոգման եւ ամրապնդման գործում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության բացառիկ հնարավորությունները
 
Գիտակցելով`
 
Պետության զարգացումը, հզորացումն ու հարատեւությունը ապահովելու հրամայականը
 
Հարատեւ պայքարի վճռականությամբ հայտարարում ենք, որ հանձնառու ենք․
 
• Վերականգնել Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը,
 
• Իրացրած լինելով ժողովուրդների իրավահավասարության եւ ազատ ինքնորոշման սկզբունքը՝ հետապնդել Արցախի Հանրապետության անկախ եւ ինքնիշխան անխուսափելի կարգավիճակի՝ միջազգային ճանաչումը,
 
• Լծվել պետականաշինության, անվտանգային, ազգային, պատմամշակութային եւ հոգեւոր հիմնասյուների, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացման, հզորացման եւ ամրապնդման սուրբ գործին։
 
Արձանագրելով, որ Արցախի հարցի կարգավորումը հանդիսանում է համայն հայության գերագույն իդեալի՝ միացյալ Հայաստանի կերտման առաջին հանգրվանը՝ մենք կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանը, մասնավորաբար հայ երիտասարդությանը իր ողջ ներուժը, գիտելիքները, հնարավորություններն ու մասնագիտական կարողությունները ի սպաս դնել վերոնշյալ նպատակների իրագործմանն ու իրականություն դարձնել Արցախյան հակամարտության վերջնական եւ հայանպաստ կարգավորումը։
 
Պողոսի ընտրական էգոն
24 Հունիսի 2021, 10:01 Պողոսի ընտրական էգոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica