close
Եղանակը Երևանում
16 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանի ԱԳ նախարարը Դոնալդ Թրամփին «ծաղրածու» է անվանել

Հասարակություն

9 Մայիսի 2021, 16:45
 Իրանի ԱԳ նախարարը Դոնալդ Թրամփին «ծաղրածու» է անվանել

Իրանի ԱԳՆ Մոհամադ Ջավադ Զարիֆը մեղադրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին երեք տարի առաջ ՀՀԳԾ-ի շրջանակում ԱՄՆ-ի պարտավորությունները խախտելու մեջ եւ անվանել նրան «ծաղրածու», գրում է Тasnim news-ը:

«Երբ մենք փորձում ենք վերածնել ՀՀԳԾ-ն Վիեննայում, անհրաժեշտ է հիշել՝ ինչպես է ամեն ինչ սկսվել: 3 տարի առաջ այս օրը այդ ծաղրածուն խախտել է ՀՀԳԾ-ի շրջանակում ԱՄՆ-ի պարտավորությունները եւ ՄԱԿ-ի ԱԽ 2231 Բանաձեւը»,-գրել է Մոհամադ Ջավադ Զարիֆը թվիթերյան էջում՝ նկատի ունենալով միջուկային գործարքից Դոնալդ Թրամփի դուրս գալը:

Նա հավելել է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը պետք է վերջնականապես որոշի՝ կշարունակի՞ արդյոք ԱՄՆ-ն իր անօրինական գործելաոճը, թե՞ կսկսի պահպանել պայմանավորվածությունները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica