close
Եղանակը Երևանում
16 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առանց Թուրքիայի ԵՄ-ն չի պահպանի իր հզորությունը

Հասարակություն

9 Մայիսի 2021, 15:31
 Առանց Թուրքիայի ԵՄ-ն չի պահպանի իր հզորությունը

Կիրակի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրոպական միությունն առանց Անկարայի աջակցության չի կարող պահպանել իր հզորությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Եվրամիությունը նոր մոտեցումների եւ կառուցվածքային ձեւավորումների կարիք ունի, հատկապես, որոշումներ կայացնելու մեխանիզմի հարցում: Ակնհայտ է, որ առանց Թուրքիայի աջակցության եւ ներդրման ԵՄ-ն չի կարող պահպանել իր հզորությունը»,-նշվում է հայտարարության մեջ:

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան «անկախ երկրակի ստանդարտների քաղաքականության եւ խոչընդոտներից պահպանում է վճռականությունը ռազմավարական նպատակներին հասնելու հարցում, որոնք վերաբերում են ԵՄ-ին անդամակցելուն»:

2017 թվականի հուլիսի 6-ին Եվրախորհրդարանը բանաձեւ էր ընդունել, որով կոչ էր անում Եվրամիության երկրներին եւ Եվրահանձնաժողովին դադարեցնել Թուրքիայի անդամության մասին բանակցությունները, քանի դեռ դրա իշխանությունները փոփոխություններ չեն կատարել սահմանադրության մեջ: 2017 թվականի ապրիլին անցկացվել էր հանրաքվե թուրքական սահմանադրական բարեփոխումների շուրջ, որի արդյունքում էապես ընդլայնվել էին նախագահի լիազորությունները:

Վերջին չորս տարվա ընթացքում Բրյուսելն ու ԵՄ անդամ երկրները տարբեր մակարդակներում բազմիցս հայտարարել էին, որ Թուրքիայի գործողությունները նպաստում են եվրոպական հանրությունից հեռվանալուն, եւ կոչ արել Անկարային հստակեցնել իր դիրքորոշումը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica