close
Եղանակը Երևանում
16 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հեքիաթի աղբյուրի գլխին կախված հրեշ էր Շուշին». Վ. Սարգսյանի առաջին հարցազրույցը՝ Շուշիի ազատագրման առիթով

Հասարակություն

9 Մայիսի 2021, 14:03
 «Հեքիաթի աղբյուրի գլխին կախված հրեշ էր Շուշին». Վ. Սարգսյանի առաջին հարցազրույցը՝  Շուշիի ազատագրման առիթով

«Երկիր» օրաթերթի 1992 թմայիսի 9-ի թիվը վաղ առավոտյան ազդարարեց կատարված հրաշքի՝ հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշիի ազատագրումը: Նույն թվի մեջ զետեղվել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի՝ Շուշիի ազատագրման առիթով տրված առաջին հարցազրույցը: Ստորև ներկայացնում ենք այն նույնությամբ.

«Արցախում կատարվածը հրաշք է». ասում է ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, որին մեր թղթակիցը հանդիպեց երեկ, ժամը 22.30-ին

- Այն, ինչ կատարվում է Արցախում, հրաշք է: Հեռվից հեշտ է դատել, հրահանգներ տալ: Տեղում բոլորովին այլ է: Օգնությունը՝ օգնություն, բայց Կրկժանի , Մալիբեյլիի նման անառիկ տարածքները ժամանակին վերցնելն ուղղակի հրաշք էր, անձնազոհություն: Արցախը պաշտպանում է իրեն, բայց կար անավարտության զգացում: Իսկ քանի Շուշին կար, Արցախում ապրելն անհնար էր: Ամեն օր տասնյակ խաղաղ բնակիչներ են սպանվում: Հեքիաթի աղբյուրի գլխին կախված հրեշ էր Շուշին: Կամ պիտի Արցախը կուլ գնար, կամ ոչնչացներ նրան: Նույնը Ջանհասանը և Նաբիլարը: Այս փոքրիկ գյուղերում վիթխարի քանակով զենք էր կուտակված: Գիտեինք Արցախում ադրբեջանցիներն անսահմանափակ քանակով զենք ունեն: Այդ զենքն այսօր ուղղված է ոչ միայն Արցախի, այլև Հայստանի վրա: Վերջին ամսում Շուշիում ևս մեծաքանակ զենք էր կենտրոնացվել: Ծրագրված էր և վերջին օրերին իրականացվում էր՝ Ստեփանակերտը գրավելու գործողությունը: Մյուս կողմից Աղդամն էր միանալու: Այս ընթացքում Արցախը բազմաթիվ զոհեր տվեց: Հակահարվածն անհրաժեշտություն էր, և նախորդ գիշեր այն սկսվեց: Շուշիի մերձակա կրակակետերը վերացվեցին, ավելին կատաղի սկսեցին գործել քաղաքի շուկայի և բանտի հենակետերը: Միայն բանտի մոտ «Գրադի» երեք կայանք կար: Բանտը, որի վրա գրոհող տղերքի զգալի մասին այդ նույն բանտում տանջել են, վերածվել էր շատ ամուր բերդի: Վերջին տվյալներով այն գրավված է, կրակակետերը ոչնչացված են: Շուշիի վերին մասում՝ դեպի Լաչին, թշնամու ռազմական ուժերի երրորդ խմբավորումը շարունակում է դիմադրել և գնդակոծում է Ստեփանակերտը: Թշնամին օգտագործում է նաև մարտական ուղղաթիռներ և մեզ հայտնի ՍՈՒ-25 ռմբակոծիչը, որը երեկ մոտ 19:40-ին երեք ռումբ է գցել Ստեփանակերտի և մեր դիրքերի վրա: ԼՂՀ մայրաքաղաքում մեծ ավերածություններ կան: Մեր ժողովրդի մի հատվածն այնտեղ՝ Արցախում կենաց և մահու կռիվ է տալիս, և մենք այստեղ անտարբեր մնալու բարոյական իրավունք չունենք: Արցախին մեր ամեն կարգի օգնությունն ապահովվելու է:

Այսօր վճռորոշ նշանակություն է ստանում մեր համախմբվածությունը: Չեմ բացառում նաև Հայաստանի սահմանամերձ շրջաններում իրավիճակի կտրուկ լարումը: Մենք ուզում ենք խուսափել մեծ պատերազմից , բայց նաև պատրաստ ենք միասնական հակահարվածի:

Փառք ու պատիվ ընկածներին, փառք ու պատիվ մարտնչողներին: Պատերազմը լոկ երկաթի ու տեխնիկայի կռիվ չէ, առաջին հերթին ոգու պայքար է: Այսօր մեր ոգին է կռվում: Մեր ոգին այսօր հաղթում է:

 

«Երկիր», 9 մայիսի, 1992 թ.

Հայրենիք կամ մահ
16 Հունիսի 2021, 21:17 Հայրենիք կամ մահ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica