close
Եղանակը Երևանում
16 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կոչ ենք անում Ոստիկանությանը և Մանե Գևորգյանին մնալ իրենց լիազորությունների սահմաններում․ «Մեդիա պաշտպան»

Հասարակություն

9 Մայիսի 2021, 13:06
 Կոչ ենք անում Ոստիկանությանը և Մանե Գևորգյանին մնալ իրենց լիազորությունների սահմաններում․ «Մեդիա պաշտպան»

Մայիսի 9-ին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թիկնապահները և ոստիկանությունը խոչընդոտել են Armnews-ի և News.am-ի լրագրողների և օպերատորի ազատ տեղաշարժն ու մասնագիտական աշխատանքը, տեղեկացնում է «Մեդիա պաշտպան»-ը։

Լրագրողի հարցին, թե ինչու՞ են խոչընդոտում իրենց մասնագիտական պարտականությունների կատարմանը և ինչու՞ այլ լրագրողներին թույլ է տրվել մոտենալ վարչապետի ժ/պ-ին, շրջել նրա հետ, ոստիկանակությունից պատասխանեցին, որ չեն խոչընդոտում, այլ ժամանակավորապես սահմանափակում են, իսկ մյուս լրագրողները Եռաբլրում լուսաբանման համար թույլտվություն են ստացել։

Նշենք նաև, որ մինչ այդ Armnews-ի լրագրող Անի Գևորգյանը փորձեց մոտենալ Նիկոլ Փաշինյանին և հարց ուղել, որից հետո թիկնապահները և ժ/պ-ի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը քաշեցին լրագրողի ձեռքը, փակեցին նրա ճանապարհը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը անընդունելի է համարում լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, Սահմանադրությամբ սահմանված ազատ տեղաշարժի իրավունքի ոտնահարումը։ Կոչ ենք անում ոստիկանությանը և հատկապես վարչապետի պաշտոնակատարի մամլո խոսնակին մնալ իրենց լիազորությունների սահմաններում, չխափանել լրագրողների մասնագիտական աշխատանքը։


Տես նաև՝  ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Եռաբլուրում է. ոստիկանները, անվտանգության աշխատակիցներն ու սպորտային հագուստով մարդիկ խոչընդոտում են Tert.am-ի և News.am–ի աշխատանքը:

Հայրենիք կամ մահ
16 Հունիսի 2021, 21:17 Հայրենիք կամ մահ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica