close
Եղանակը Երևանում
16 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանափոխությունից հետո ԱԱԾ գեներալին ասել էին, որ դիմում գրի ու թոշակի գնա

Հասարակություն

9 Մայիսի 2021, 10:04
 Իշխանափոխությունից հետո ԱԱԾ գեներալին ասել էին, որ դիմում գրի ու թոշակի գնա

Հետպատերազմյան ժամանակահատվածում, երբ սահմանային նոր համակարգ ներդնելու, եղածը բարելավելու, մոդեռնիզացնելու մեծ ճակատ կա, նման ծառայության համար ունակ մի քանի տասնյակ բարձրաստիճան զինվորական խաղից դուրս են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանի պաշտոնանակությանը:

«ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանի կարճ մեկնաբանությունն էի նայում, ում 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո ազատել էին պաշտոնից։

Դրանից հետո Աբրահամյանին Արցախի այն ժամանակվա նախագահ Բակո Սահակյանը նշանակեց Արցախի ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում՝ լավ իմանալով նրա վաստակը, փորձառությունն ու մասնագիտական հարուստ կապիտալը, սակայն Արցախի վերջին նախագահական ընտրություններից հետո վերջինս կրկին հեռացավ/հեռացրեցին համակարգից։ Համենայդեպս պաշտոնապես պատճառը չնշվեց։

Հարցին, թե ինչո՞ւ 2018 թվականին հեռացաք, գեներալը պատասխանում է, որ իշխանափոխությունից հետո, իրեն ասել են դիմում գրի ու թոշակի գնա։

Արմեն Աբրահամյանը մեր ամենահամեստ, պարկեշտ և միաժամանակ ամենափորձառու զինվորականներից է, ով 1990-ական թվականների ազգային-ազատագրական պայքարի ակտիվ ազատամարտիկներից էր, գործուն մասնակցություն է ունեցել պատերազմական գործողություններին ռազմաճակատի տարբեր ուղղություններում, հատկապես հարավում։

Շուրջ 30 տարի ծառայել է զինված ուժերի և ԱԱԾ համակարգերում, մեծ ներդրում ունի սահմանապահ զորքերի կայացման, մարտունակության բարձրացման գործում։

Որքան տեղյակ եմ, 2020 թվականի պատերազմի առաջին օրերին իր ծառայություններն է առաջարկել ռազմաքաղաքական ղեկավարությանը, սակայն ինչպես մյուս փորձառու զինվորականների դեպքում, սկզբում մերժել են, իսկ նրան հիշել են պատերազմի վերջին փուլում։

Անկասկած Արմեն Աբրահամյանը իր կարգավիճակում միակ չէ։ 2018 թվականից հետո, մեծ թվով զինվորականներ, ովքեր բանակաշինության ամենատարբեր փուլերում գործելու, ծառայելու, մեծ արդյունավետություն ունեին՝ հերթով շարքից հանվեցին։

Հետպատերազմյան ժամանակահատվածում, երբ սահմանային նոր համակարգ ներդնելու, եղածը բարելավելու, մոդեռնիզացնելու մեծ ճակատ կա, նման ծառայության համար ունակ մի քանի տասնյակ բարձրաստիճան զինվորական խաղից դուրս են։

Վերջին 3 տարվա իրադարձությունների վերլուծությունը մեծ թվով պատասխաններ է տալիս այսօրվա ողբերգական կետին հասնելու, անցյալի սխալներից հետևություններ չանելու և անվտանգային համակարգը փակուղի հրելու վերաբերյալ»։

Հայրենիք կամ մահ
16 Հունիսի 2021, 21:17 Հայրենիք կամ մահ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica