close
Եղանակը Երևանում
24 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սյունիքի դեպքերից հետո Փաշինյանը մտադիր է փոխել իրավապահ կառույցների ղեկավարներին. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

8 Մայիսի 2021, 08:30
 Սյունիքի դեպքերից հետո Փաշինյանը մտադիր է փոխել իրավապահ կառույցների ղեկավարներին. «Հրապարակ»

«Սյունիքի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը դժգոհություններ է հայտնել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից և Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանից։ Ասում են՝ մտածում է նրանց փոխելու մասին, քանի որ, Փաշինյանի կարծիքով՝ իրավապահ կառույցներն ամեն ինչ պետք է անեին, որ դատարանները կալանքի սանկցիաներ տային ձերբակալվածներին։ Խոսքը նրանց մասին է, ովքեր իրեն սյունյաց «ողջույններ» էին հղել։

Երեկ մեր լրագրողը դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվել է՝ Նիկոլ Փաշինյանը դժգո՞հ է իրենից՝ այդ գործերի կապակցությամբ, և քննարկումներ կա՞ն իրեն փոխարինելու հարցով։ «Ինձ նման բան հայտնի չէ, եթե ձեզ հայտնի է՝ քննարկեք, ով որ քննարկում է, ինձ նման բաները չեն հետաքրքրում»,- նյարդային պատասխան է տվել Դավթյանը, սակայն անակնկալի չի եկել հարցադրումից։

Այսինքն՝ վարչապետը գոհ է Ձեզնից։ «Ես չեմ հարցրել իրեն, որովհետև դա էական չէ»: Ինչ վերաբերում է Սյունիքի դեպքերին, ասել է, որ ինքն էլ է դժգոհ դատարանների որոշումներից և որոշ գործերով բողոքարկելու է դրանք»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Պողոսի ընտրական էգոն
24 Հունիսի 2021, 10:01 Պողոսի ընտրական էգոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica