close
Եղանակը Երևանում
17 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քոչարյանի եւ մյուսների գործը մակագրվել է դատավորներ Նարինե Հովակիմյանին, Կարեն Մարդանյանին եւ Սեւակ Համբարձումյանին

Քաղաքական

7 Մայիսի 2021, 19:17
 Քոչարյանի եւ մյուսների գործը մակագրվել է դատավորներ Նարինե Հովակիմյանին, Կարեն Մարդանյանին եւ Սեւակ Համբարձումյանին

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը երեկ՝ մայիսի 7-ին, ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ գործը: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Գործը մակագրվել է դատավորներ Նարինե Հովակիմյանին, Սեւակ Համբարձումյանին եւ Կարեն Մարդանյանին։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է «Մարտի 1-ի» գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարացնելու եւ քրեական գործի վարույթն այս մասով կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։

Նշենք, որ Սահմանադրական դատարանը մարտի 29-ին ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը ճանաչել է ՀՀ Սահմանադրության 78-րդ եւ 79-րդ հոդվածներին հակասող։

Հայրենիք կամ մահ
16 Հունիսի 2021, 21:17 Հայրենիք կամ մահ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica