close
Եղանակը Երևանում
16 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեւավորվում է ցանկալի եւ ոչ ցանկալի դատավորների ինստիտուտ․ Վազգեն Ռշտունի

Քաղաքական

7 Մայիսի 2021, 18:04
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեւավորվում է ցանկալի եւ ոչ ցանկալի դատավորների ինստիտուտ․ Վազգեն Ռշտունի

Կարծես թե ձեւավորվում է ցանկալի եւ ոչ ցանկալի դատավորների ինստիտուտ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին Դատավորների ընդհանուր ժողովից առաջ՝ անդրադառնալով Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագծին, որով՝ դատավորի վարույթում գտնվող քրեական գործը ԲԴԽ-ն կարող է մակագրել այլ դատավորի։

«Նախկինում դատարանի նախագահն ուներ մակագրության լիազորություն, դա քննադատությունների էր ենթարկվում, հիմա համակարգչի միջոցով այդ գործերը մակագրվում են, այսինքն՝ այդ ամենը լինում է պատահականության սկզբունքով։ Հիմա վերցնել եւ տալ մյուս դատավորին․․․ ԲԴԽ-ն ասում է, որ այդ կարգերը հստակ կսահմանենք, բայց, կարծում եմ, դա նախատեսելու անհրաժեշտություն չկար։ Ստացվում է մի իրավիճակ, որ դատավորի նկատմամբ վստահության խնդիր կա, եթե ԲԴԽ-ն մի դատավորից վերցրեց որպես բարդ գործ եւ տվեց մեկ այլ դատավորի, կողմի մոտ այդ դատավորի նկատմամբ անվստահություն է առաջացնելու»,- ասաց նա։

Նույն նախագծով՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք նույնպես կկարողանան դիմել ԲԴԽ՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար․ դատարանի նախագահն ասաց, որ այդ օրինագիծը բացասական գնահատականի է արժանացել։

«Վերջերս ԲԴԽ անդամների հետ հանդիպում էր տեղ ունեցել Վերաքննիչ դատարանում, մենք մեր կարծիքը բացասական առումով ներկայացրել ենք։ Վարույթ հարուցող երկու սուբյեկտ կա՝ Արդարադատության նախարար եւ կարգապահական հանձնաժողով, չեմ հասկանում, թե երրորդ սուբյեկտն ավելացնելու իմաստը ո՞րն է։ Եթե քաղաքացին կարողանում է դիմել թե՛ կարգապահական հանձնաժողովին, թե՛ Արդարադատության նախարարին, ուրեմն այդ փոփոխության իմաստը չեմ կարողանում հասկանալ։ Եթե ԲԴԽ-ի նպատակն է՝ ազդեցության լծակներն ավելացնել դատավորների նկատմամբ, ես չեմ կարծում, որ ԲԴԽ-ն ունի այդ առաքելությունը, որովհետեւ ԲԴԽ-ի առաջնային առաքելություններից մեկը դատավորներին պաշտպանելն է, ոչ թե դատավորների նկատմամբ լրացուցիչ լծակներ ձեռք բերելը»,-ասաց Վազգեն Ռշտունին։

Խոսելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին և ԲԴԽ նախագահի ժամականավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի միջոցով դատավորներին կառավարելու փորձի՝ Ռշտունին ասաց, որ եթե դատավորները չուզենան, ոչ մեկի միջոցով հնարավոր չի իրենց կառավարել։

«Պարոն Վարդազարյանի հետ կապված պրոցեսներ են ընթանում առաջին ատյանի դատարանում, իմ կանխատեսմամբ դրանք հայտնվելու են նաեւ Վերաքննիչ դատարանի տիրույթում, դրա համար իմ կողմից այդ պրոցեսներին գնահատական տալը ճիշտ չէ։ Չի բացառվում, որ ես լինեմ հետագայում այդ պրոցեսները քննող դատավորը։ Ոչ մեկի համար, այդ թվում՝ ինձ համար, հաճելի  չէ, որ նման պրոցեսներ են տեղի ունենում դատական իշխանությունում։ Ինձ համար հաճելի չէ, որ քրեական վարույթ է սկսում այս կամ այն դատավորի նկատմամբ։ Եթե վարույթն օրինական է, մենք դրա դեմ ոչինչ չունենք, բայց եթե դրա դեմ կա արհեստականություն, ապա դա ընդունելի երեւույթ չէ»,-ասաց Վազգեն Ռշտունին։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica