close
Եղանակը Երևանում
17 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փորձելով թուլացնել ԱԱԾ-ն՝ այս իշխանությունները փորձել են թուլացնել պետության հիմքերը․ Վանեցյան

Քաղաքական

7 Մայիսի 2021, 13:05
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փորձելով թուլացնել ԱԱԾ-ն՝ այս իշխանությունները փորձել են թուլացնել պետության հիմքերը․ Վանեցյան

Երբ ես նշանակվել եմ ԱԱԾ տնօրեն, դա սովորական, հերթական նշանակումը չէր՝ երկրում տեղի էր ունեցել «հեղափոխություն», հիմա մենք հասկանում ենք, որ դա «հեղաշրջում» էր, այն ժամանակ ես դարձել եմ ԱԱԾ տնօրենը՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, Պահեստազորի սպաների միության խորհրդի անդամ Արթուր Վանեցյանը Պահեստազորի սպաների միության մամուլի ասուլիսի ժամանակ։

«Կար ժամանակ, որ մեզ նույնականացնում էին նախկին վատ բարքերի՝ ԿԿԲ-ի հետ, և կար խնդիր, որ մեր ծառայությանը մարդիկ սկսեին հավատալ և մեր մեջ տեսնեին մարդկանց, ովքեր կանգնած են հայրենիքի պաշտպանության կողքին։ Շատ կարճ ժամանակում ԱԱԾ-ն Հայաստանում դարձավ ամենահեղինակավոր կառույցներից մեկը»,-ասաց նա։

Վանեցյանը նշեց, որ 2019 թ-ի սեպտեմբերին իր հրաժարականի դիմումի մեջ ինքը փորձել է մատչելի ներկայացնել այն պատճառները, ինչը դրդեցին իր հրաժարականին։ Այն կանխատեսումները, որ կային իր հրաժարականում, Վանեցյանի խոսքով, ցավոք սրտի, ամբողջությամբ իրականություն դարձան։

Նա ևս միտում տեսավ ԱԱԾ տնօրենների՝ այդքան հաճախ հրաժարականների մեջ, քանի որ ԱԱԾ-ում տնօրեններին այդքան հաճախ չեն փոխում։

«Փորձելով թուլացնել ԱԱԾ-ն, այս իշխանությունները փորձել են թուլացնել պետության հիմքերը»,-ասաց Վանեցյանը։

Հարցին՝ ինչո՞ւ են փակ կառույցի նախկին անդամները որոշել հրապարակային հանդես գալ ժամանակին հանցագործներին չեզոքացնելու փոխարեն, Վանեցյանն ասաց, որ հրապարակային են հանդես գալիս, որովհետև ուրիշ միջոց չկա հանրությանը իրականությունը ներկայացնելու համար։

«Այս պահինա ասել՝ ինչո՞ւ քայլեր չարեցինք․․․ մենք արել ենք, այն ուժերը, որոնք դրսի օրակարգեր են սպասարկել, նրանց նկատմամբ եղել են գործողություններ, և դրա մասին կխոսենք։ Ինչո՞ւ չձերբակալեցինք․․․ կա մարդկանց մի մոլորված զանգված, որոնք մինչև հիմա մոլորության մեջ են՝ երկիրը կործանման տարած, Արցախի 75 տոկոսը թշնամուն հանձնած մարդիկ այսօր կառչած են իրենց աթոռից զուտ մի պատճառով՝ որ մարդկանց մոլորեցրել են»,-ասաց Արթուր Վանեցյանը։

Այս նույն հարցին ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը պատասխանեց․ «Իմ պաշտոնավարման ժամանակ ես քրեական վարույթ նախաձեռնելու իրավական հիմքեր չեմ տեսել։ Վերջ»։

Մանրամասն՝ տեսանյութում․

Հայրենիք կամ մահ
16 Հունիսի 2021, 21:17 Հայրենիք կամ մահ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica