close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՔՊ-ի նախընտրական ցուցակում կլինեն նոր դեմքեր՝ հին «երգերով». «Իրավունք»

Մամուլի տեսություն

7 Մայիսի 2021, 08:31
 ՔՊ-ի նախընտրական ցուցակում կլինեն նոր դեմքեր՝ հին «երգերով». «Իրավունք»

«Իշխող «Քաղաքացիական պայմանա­գիր» կուսակցության նախընտրական ցուցակը դեռևս գաղտնի է պահվում, այդ թվում՝ շարքային թիմակիցների համար: Սակայն «Իրավունքին» հասած տեղեկու­թյունների համաձայն՝ իշխող թիմը լուրջ բանակցությունների մեջ է մի քանի հայտնի պրոիշխա­նական «ֆիգուրների» հետ, որոնք մշտապես հին «երգն են երգել» ընդդեմ նախկին իշ­խանությունների: Հենց նրանց էլ վերապահված է, որ նախընտրական հեղինակություն պետք է բերեն դեռևս իշխող թիմին:

Վերոնշյալի մասին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղե­կավար Լիլիթ Մակունցը ևս որոշակի փակագծեր, այդուհանդերձ, բացեց:

- Ցուցակների հետ կապված, թույլ տվեք, այս պահին հրապարակում չանեմ՝ մի քանի պատճառներով, քանի որ արդեն ներկայացրել ենք, որ մայիսի 10-ից հետո անպայման ներկայացնելու ենք, թե ցու­ցակներում ովքեր են ընդգրկված լինելու: Նախընտրական ցուցակներում նոր մար­դիկ կլինեն: Ցուցակը կազմվելու է՝ բնա­կանաբար, կուսակցությունների մասին օրենքը հաշվի առնելով»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica