close
Եղանակը Երևանում
16 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ-ն առաջիկա ընտրություններում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ հանդես կգա դաշինքով

Քաղաքական

6 Մայիսի 2021, 17:25
 ՀՅԴ-ն  առաջիկա ընտրություններում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և  «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ հանդես կգա դաշինքով

ՀՅԴ-ն  որոշել է առաջիկա ընտրություններում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և  «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ հանդես գալ դաշինքով։ Այս մասին տեսաուղերձում հայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը և տեղաուղերձը ներկայացնում ենք ստորև։


ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈւՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ

Մեր ինքնության և պետականության պահպանումը, երկրի անվտանգության ապահովումը պահանջում են ազգային ուժերի և գործիչների համախմբում ու միասնական պայքար՝ ուղղված գործող իշխանությանը հեռացնելուն՝ կանխելու համար ընտրությունների անվան տակ նրանց հնարավոր վերարտադրությունը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 24-րդ Գերագույն  ժողովի կողմից տրված լիազորությունների շրջանակում, տարբեր քաղաքական ուժերի և գործիչների հետ ունեցած քննարկումների արդյունքում անհրաժեշտ է համարել առաջիկա խորհրդարանական հնարավոր ընտրություններին մասնակցել միասնական ճակատով։

Հիմք ընդունելով ներկա քաղաքական իրավիճակին տրված գնահատականները, ճգնաժամը հաղթահարելու և երկիրը զարգացման հուն տեղափոխելու փորձը, ինչպես նաև Հայաստանի ապագայի տեսլականի ընդհանրությունները՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը որոշել է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ հանդես գալ դաշինքով։

Դաշինքը պատրաստակամ է ստանձնել ամբողջական պատասխանատվություն՝ համազգային միասնականությամբ և համատեղ ջանքերով ձևավորել նոր որակի իշխանություն, լուծել երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները, կասեցնել պետականության փլուզումը, կերտել Հայաստանի երաշխավորված ապագան։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

06․05․2021 թ․

Հայրենիք կամ մահ
16 Հունիսի 2021, 21:17 Հայրենիք կամ մահ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica