close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը զրպարտե՞լ է Ռոբերտ Քոչարյանին․ դատական նոր հայց՝ 3 արտահայտության հիմքով

Քաղաքական

6 Մայիսի 2021, 13:26
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը զրպարտե՞լ է Ռոբերտ Քոչարյանին․ դատական նոր հայց՝ 3 արտահայտության հիմքով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմել է դատարան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զրպարտության համար պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ իր հասցեին արված 3 արտահայտության հիմքով՝ հայտնում է Yerkir.am-ը։

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դատարանում ասաց, որ խոսքը 2020 մարտի 11-ին Տաթև համայնքում Փաշինյանի արած հայտարարությունների մասին է։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գտնվելով արձակուրդում, 2020 թ-ին ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի քարոզարշավին մարտի 11-ին  հայտարարել էր․ «Ասում եմ անվանական, Ռոբերտ Քոչարյա՛ն, եվրոպացիների փեշերի տակ չեք պախկվի, ձեր թալանածը կոպեկ-կոպեկ պիտի բերեք, ես ձեզ խորհուրդ եմ տալիս կամավոր բերել, չբերեք՝ բերման կենթարկենք», «Նրանք Հայաստանում քաղաքական գործունեություն վարելու հնարավորություն չունեն, Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ նրանք մի բան ունեն անելու՝ կոպեկ-կոպեկ թալանածը վերադարձնեն բանակին, Զինված ուժերին, Արցախին, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի ժողվորդին ու  Հայաստանի ժողովրդին», «Ես հայտարարել էի, որ առաջիկա 5 տարիներին 2,5 միլիարդ հավելյալ պետք է ծախսենք մեր բանակի մարտունակության վրա, որից 1,2 միլիարդը հակակոռուպցիոն պայքարով վերադարձվածը պետք է լինի, այդ փողերը Ռոբերտ Քոչարյանի, իր ընտանիքի և մյուսների մոտ են, թող բերեն, վերադարձնեն, իսկ ՍԴ-ն նրանց հույսն է»»,-պարզաբանեց Հայկ Ալումյանը։

Նա նշեց, որ այս փաստերի վրա է կառուցված իրենց հայցը՝ նաև հաշվի առնելով, որ այդ ժամանակ պրն․ Քոչարյանը մեղադրվում  էր քրեական գործով, որի հետ առնչվել է Փաշինյանի ասածը, երկրորդը, որ հրապարակայնորեն այդպիսի հայտարարույթուններ է արել, և երրորդը, որ լրատվամիջոցները դա տարածել են։

Ալումյանն ասաց, որ գործը իր բնույթով քաղաքացիաիրավական է, պահանջը բխում է զրպարտությամբ այլ անձի պատճառված վնասներից։

Պատասխանող կողմի՝ Նիկոլ Փաշինյանի, փաստաբան Գևորգ Գյոզալյանը  հարցրեց Ալումյանին՝ ինքն ընդունո՞ւմ է, որ Նիկոլ Փաշինյանն էլ, Ռոբերտ Քոչարյանն էլ քաղաքական գործիչներ են։ Ալումյանը համաձայնեց։

Գյոզալյանն ընդգծեց, որ իր համար կարևոր է հասկանալ՝ ի՞նչ կերպ են ընկալել Փաշինյանի հայտարարությունները, որն արել է քարոզարշավի շրջանակում, քանի որ դա եղել է քաղաքական գործչի խոսք, որն իրականացվել է քարոզարշավի շրջանակում, իսկ քարոզարշավը վերաբերում էր սահմանադրական փոփոխություններին։ Այս 3 փաստերից որևէ մեկը Ալումյանը, ընդհանուր առմամբ, չժխտեց, բայց ասաց, որ այդ հարցերի կապը տվյալ  գործի հետ չի հասկանում։

Գյոզալյանը հետաքրքրվեց՝ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի արտահայտություններն ընկալել է ժողովրդից թալանվածը ժողովրդին վերադարձնելո՞ւ, թե՞ կոնկրետ իր անձին վերաբերող։

Ալումյանն ասաց, որ այս հարցով Գյոզալյանն ընդունում է, որ իր վստահորդի խոսքի մեջ կա երկիմաստություն, և այդտեղ արդեն խնդիր կա, դա արդեն խոսում է իրենց հայցի հիմնավորվածության աստիճանի մասին։ Նա ընդգծեց, որ 3 արտահայտությունում էլ կա Ռոբերտ Քոչարյանի անուն-ազգանունը։

Գյոզալյանը պնդեց, որ իր վստահորդը չի թիրախավորում անձանց և որևէ մեկին չի վիրավորում։ Եվ, նրա խոսքով, նմանատիպ պահանջով նախորդ դատական նիստում էլ դա ապացուցվեց։

Քոչարյանի պաշտպանը հիշեցրեց, որ նախորդ նիստում Փաշինյանն ընդունեց, որ երբ ասել է՝ «10 հոգու սպանել ու պատճառաբանել անձեռնմխելիությունը», նկատի չի ունեցել Քոչարյանին, դա իրենք ընդունել են որպես փաստացի հերքում, ինչը իրենց բավարար էր։

«Եթե այսօր էլ կգաք, կասեք ձեր վստահորդի անունից, որ Ռոբերտ Քոչարյանին նկատի չի ունեցել, կամ նույն ազգանունով այլ մարդու է նկատի ունեցել, մենք հայցը կհանենք և թող մյուս անգամ ուշադիր լինի խոսելիս»,-վստահեցրեց Հայկ Ալումյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Դեպի ուժեղ Հայաստան
17 Հունիսի 2021, 21:10 Դեպի ուժեղ Հայաստան
Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
17 Հունիսի 2021, 17:04 Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica