close
Եղանակը Երևանում
24 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը ջրում է բանակի հարցը եւ քանդում Հայաստանի անվտանգությունը

Հասարակություն

6 Մայիսի 2021, 11:24
 Փաշինյանը ջրում է բանակի հարցը եւ քանդում Հայաստանի անվտանգությունը

Երկրի ղեկավարը չգիտի անգամ կամ չի ցանկանում խոսել պատերազմից հետո մեզ մնացած դիրքերի վիճակի մասին։ Փաշինյանը շրջանցում կամ այլ ուղղությամբ է տանում հարցերը, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական շփման գծին։ Նրա երազանքը միայն թշնամու հետ բարեկամություն անելն է եւ Հայաստանը ադրբեջանաթուրքական խուժանով լցնելը։

Օրեր առաջ խորհրդարանում հարցրեցին՝ պատերազմից հետո ի՞նչ աշխատանքներ են կատարվել մեր դիրքերում եւ հենակետերում։ Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց՝  ինչո՞ւ են մեր զինվորները մինչեւ հիմա քնում հողի վրա՝ հաճախ ցելոֆանապատ վրաններում։ Թշնամին հայկական բնակավայրերի դիմաց եւ շատ մոտիկ բարեկարգում է իր հենակետերը, մեզ մոտ ինժեներական աշխատանքներ չկան, Քարվաճառն առանց մեկ կրակոցի հանձնելուց հետո երկարել է հայ-ադրբեջանական սահմանը։

Փաշինյանը հարցին գրեթե չպատասխանեց կամ որեւէ լուրջ բան չասաց․ «Ո՛չ դուք, ո՛չ ադրբեջանցիները չեն կարող դա տեսնել»։

Բայց պատկերը, փաստորեն, ճիշտ հակառակն է։ Սահմանից եկող լուսանկարներն ու տեսանյութերը հակառակն են ապացուցում։

Ռազմական փորձագետ, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը Yerkir.am-ին հայտնեց՝ Արցախի վերջին պատերազմից հետո թշնամին թեեւ ահռելի կորուստներ ուներ, այնուամենայնիվ, շատ արագ վերականգնվում եւ վերազինվում է։

«Ադրբեջանի մոտեցումը, ըստ էության, այնպիսին է, որ նրանք չեն համարում՝ պատերազմը ավարտված է։ Հաշվի առնելով Հայաստանի ծանր վիճակը եւ իշխանության՝ իր վերարտադրությամբ զբաղված լինելը՝ հույս ունեն ինչ-որ նոր տարածքներ խլել եւ զիջումներ կորզել։ Ըստ այդմ՝ Ադրբեջանը պատրաստվում է նաեւ ռազմական տարբերակով ինչ-որ բան ստանալ Հայաստանից»,- նշում է Վրթանեսյանը։

Ռազմական փորձագետի խոսքով՝ Հայաստանի իշխանությունը թքած ունի սահմանի վիճակի վրա․ չկա մտահոգություն, այլապես այս իշխանությունը վաղուց ղեկը հանձնել էր։ «Ինչ էլ արվում է, ուղղված է ավելի թուլացնելուն այն, ինչը մնացել է պատերազմից հետո։ Արցախի Պաշտպանության բանակը ապամոնտաժում են, Հայաստանի զինված ուժերը ողբալի վիճակում է, եւ իշխանությունը որեւէ քայլ չի անում՝ վիճակը փոխելու համար։ Ընդհակառակը, անընդհատ թմբկահարվում է զինուժի թվաքականի կրճատման հարցը՝ դրա անունը դնելով «բարեփոխում», ինչը որեւէ մեկի հետ չի քննարկվում։ Հայաստանի ներկայիս իշխանությունը զբաղված է երկրի անվտանգության համակարգը քանդելով»,- եզրափակեց Կարեն Վրթանեսյանը։

Պողոսի ընտրական էգոն
24 Հունիսի 2021, 10:01 Պողոսի ընտրական էգոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica