close
Եղանակը Երևանում
24 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ իր որոշումը կայացրել է և հրապարակել․ երրորդ նախագահի գրասենյակ

Քաղաքական

5 Մայիսի 2021, 22:25
 ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ իր որոշումը կայացրել է և հրապարակել․ երրորդ նախագահի գրասենյակ

Արձագանքելով  Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակմանը` հայտնում ենք, որ զարմանալի էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այս հրապարակումն արել է առանց հանդիպման մյուս կողմերին նախապես տեղեկացնելու։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։

«Միևնույն ժամանակ հիշեցնում ենք Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարների հանդիպման ժամանակ ՀՀ երրորդ նախագահի  հայտնած դիրքորոշումը առ այն, որ ՀՀ առաջին նախագահի ներկայացրած առաջարկի քննարկումները հեռանկարային և արդյունավետ կարող էին դիտվել բոլոր կողմերի սկզբունքային համաձայնության դեպքում։

Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին համատեղ մասնակցելու՝ ՀՀ առաջին նախագահի կողմից այսօր կրկին արված առաջարկին, ապա հիշեցնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահի գլխավորած Հանրապետական կուսակցությունը ընդամենը օրեր առաջ իր որոշումը ընտրություններին մասնակցելու, ինչպես նաև ձևաչափի վերաբերյալ կայացրել է և հրապարակել:

Սերժ Սարգսյանի դիրքորոշումն է, որ ստեղծված իրավիճակում խնդրի լուծման համար անհրաժեշտ է ընտրել արդյունավետ մարտավարություն, ուստի կապիտուլյանտ իշխանությունների դեմ պայքարը կարող է իրականացվել տարբեր ձևաչափերով»,- ասված է հայտարարության մեջ։

Պողոսի ընտրական էգոն
24 Հունիսի 2021, 10:01 Պողոսի ընտրական էգոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica