close
Եղանակը Երևանում
24 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իմքայլականնե'ր, դուք ի՞նչ կապ ունեք գերիների վերադարձի հետ. ՀՅԴ Շիրակի ՄԿ ներկայացուցիչը՝ Ն. Բաղդասարյանին

Հասարակություն

5 Մայիսի 2021, 21:38
 Իմքայլականնե'ր, դուք ի՞նչ կապ ունեք գերիների վերադարձի հետ. ՀՅԴ Շիրակի ՄԿ ներկայացուցիչը՝ Ն. Բաղդասարյանին
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրում է.
 
«Երեկ թշնամական Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել գերևարված մեր երեք հայրենակիցների՝ Ռոբերտ Վարդանյանին, Սամվել Շուխյանին, Սեյրան Թամրազյանին: Այս ուրախալի լուրը կայծակնային արագությամբ տարածվեց և արձագանք գտավ համացանցում: Սոցիալական ցանցերի օգտատերերը ռազմագերիների վերադարձի համար շնորհակալություն էին հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովին, Ազգային անվտանգության ծառայությանը, իսկ ոմանք ՝չկայացած նախկին վարչապետին: Անմասն չմնաց նաև Շիրակի մարզը ներկայացնող իմքայլական պատգամավոր՝ Նազելի Բաղդասարյանը, շտապելով այս լուրը տարածել ֆեյսբուքյան իր էջում։
 
Լուրն ստանալուն պես որոշ իմքայլական դեմքեր չհապաղեցին՝ գերիների վերադարձը իրենց օգտին գրանցել:
 
Տիկնա՛յք և պարոնա՛յք իմքայլականներ, դուք ի՞նչ կապ ունեք գերիների վերադարձի հետ:
 
Մեր գերևարված հայրենակիցների թիվ մեկ պատասխանատուն ձեր քաղաքական թիմն է՝ նիկոլի գլխավորությամբ:
 
Սուտը, ցինիզմը, կեղծիքը, ինքնագովաբանությունը այս երեք տարիների ընթացքում եղան և շարունակում են մնալ ձեր թիմի հարազատ գործելաոճը:
 
Գերիների հարցը շահարկելը՝ սեփական անձը կարևորելու համար՝ բարոյազրկություն է:
 
Ամոթ ունեցեք, լռե՛ք ի սեր Աստծո:
 
Իսկ ձեր առաջնորդի կողմից շատ սիրված, «կիրթ մարդու» տպավորություն թողած երկրի ղեկավարը շարունակում է ավերել և պղծել մեր եկեղեցիները, խոշտանգել ու սպանել մեր ռազմագերիներին:
 
Հետևությունը թողնում եմ ձեզ:
 
Մի բանը հստակ է. Հայաստանը ձեր ոհմակի հետ ապագա չի կարող ունենալ»:
 
Պողոսի ընտրական էգոն
24 Հունիսի 2021, 10:01 Պողոսի ընտրական էգոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica