close
Եղանակը Երևանում
24 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարորդական իրավունքի, իրերը տեղափոխելու եւ այլ հարցեր մեր միջամտությամբ լուծվել են. Ժիրայր Բյոջեկյան

Քաղաքական

5 Մայիսի 2021, 21:10
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարորդական իրավունքի, իրերը տեղափոխելու եւ այլ հարցեր մեր միջամտությամբ լուծվել են. Ժիրայր Բյոջեկյան

Եթե Լիբանանի քաղաքացիների վարորդական իրավունքները պաշտոնապես թարգմանեն և այդ թարգմանությունը ներկայացվի՝ Ոստիկանությունը կարտոնի այդ թարգմանված վարորդական իրավունքներով քշել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի պատասխանատու Ժիրայր Բյոջեկյանը հայրենադարձների և ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հանդիպմանը։

Նա նշեց, որ նախորդ իրենց հանդիպմանը բարձրացրել էին նաև հարցը, որ արտասահմանից իրեր տեղափոխելու օրենսդրական կարգը շատ բարդ է։ Գրասենյակի կողմից այդ խնդիրը ներկայացնելուց հետո ՊԵԿ-ը հիմա շատ պարզեցված փաստաթուղթ է հրապարակել նկարներով՝ ինչպես կարելի է արտասահմանից իրերը տեղափոխել Հայաստան, որոնք են քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները։

«Անցյալ անգամ խոսել էինք Արցախ ընտանիքների տեղափոխման մասին և 5 ընտանիք պատրաստվում էր գնալ՝ տեսնելու իրենց տրամադրվելիք բնակարանները Արցախում, բայց պատերազմը այդ ծրագրերը խանգարեց»,-նշեց Ժիրայր Բյոջեկյանը։

Աշխատանք ունենալու հետ կապված հարցեր ևս բարձրացվել էին նախորդ անգամ․ Բյոջեկյանն ասաց՝ որոշ թվով աշխատողների կարողացել են տեղավորել, այսօր էլ մի մեծ սուպերմարկետ դիմել է իրենց, որ աշխատողների հետ կապեն նրանց, ՏՏ ոլորտից ևս մեծ պահանջարկ կա՝ բարձր վարձատրությամբ աշխատող մասնագետների կարիք ունեն։

Կրթական և առողջապահական որոշ հարցեր ևս կարողացել է լուծել գրասենյակը։

«Շատ հարցեր անհատական մակարդակի վրա դրված և քննարկված են։ Հիմա ով հարցեր ունի՝ փոխանցեք, որ հաջորդ հանգրվանին ձեր նոր դրած հարցերին լուծում տանք»,-հայրենադարձներին ասաց Ժիրայր Բյոջեկյանը։

Հիշեցնենք, որ նախկինում ևս Իշխան Սաղաթելյանը հանդիպել և լսել է հայրենադարձների խնդիրները, որոնք, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի միջոցով հասցրել են համապատասխան մարմիններին և լուծում տվել։ Այսօրվա հանդիպման վերջում պայմանավորվեցին որոշ ժամանակ անց կրկին հանդիպել։

Պողոսի ընտրական էգոն
24 Հունիսի 2021, 10:01 Պողոսի ընտրական էգոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica