close
Եղանակը Երևանում
24 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կոտայքի Քաղսի գյուղի Թուխ Մանուկ մատուռը

Հասարակություն

5 Մայիսի 2021, 20:52
 Կոտայքի Քաղսի գյուղի Թուխ Մանուկ մատուռը

Քաղսի գյուղը գտնվում է Կոտայքի մարզկենտրոն Հրազդանից 4 կմ հարավ-արևմուտք: Հանդիսանում է այն եզակի գյուղերից մեկը, որ 1928 թվականին Խորհրդային Հայաստանում տեղի ունեցած վարչական վերափոխումներից հետո իր անունը չի փոխվել: Գյուղի ներկայիս բնակիչների մեծ մասը այստեղ է հաստատվել 1828 թվականին` տեղափոխվելով Մակուի Օղակ գյուղից, որտեղ ի դեպ գտնվում է Թադեոս առաքյալի վանքը:

Հաստատվելով Քաղսիում վերաբնակները կառուցել են երկու եկեղեցի և մեկ մատուռ: Մատուռը կոչվում է Թուխ Մանուկ:

Այստեղի բնակավայրերում Թուխ Մանուկ են կոչվում այն մատուռները, որոնք իրենց ներսում ունեն մեկ կամ մի քանի խաչքարեր: Խաչքարերը կա'մ հայտնաբերվել են սրբավայրի տարածքում, կա'մ այն բերվել է իրենց նախկին բնակավայրից:

Ի դեպ մատուռի տարածքում հայտնաբերվել են Ք.ա. 3-րդ հազարամյակով թվագրվող դամբարարններ: Բարձունքը. որտեղ գտնվում է սրբավայրը տեղացիներն անվանում են Չայինթայ: Հիշյալ Տարածքում կան նաև 17-18-րդ դարերով թվագրվող խաչքարեր, որոնք երևում են թեմատիկ նկարներում:

 Ժամանակակից կառույցը կառուցվել է 1970-ական թվականներին, բայց վայրը սրբատեղի է եղել ավելի վաղ ժամանակներից: Ըստ տեղացիների դրա մասին լավագույնս վկայում է մատուռի տարածքում գտնվող միջնադարյան խաչքարերը:

Ինչպես Հայաստանի տարածքում գտնվող մնացած Թուխ Մանուկ անունը կրող մատուռների այնպես էլ այս մատուռի անվան հետ կապվում են ամենատարբեր հիվանդությունների բուժումը:

Մատուռի ներսի մի անկյունում գտնվում են կանացի վզկապներ: Տեղացիների հավաստամամբ դրան թողել են այն կանայք, ովքեր երկար ժամանակ չեն կարողացել մայրանալ, և այստեղ ուխտի են եկել հատուկ այդ նպատակով:

Ու թեպետ Քաղսի գյուղը վերջին 150-200 տարիներին ունեցել է երկու խոշոր եկեղեցիներ, բայց Թուխ Մանուկը ուխտավորների պակաս երբեք չի զգացել; Այստեղ այցի են գալիս ցանկացած առիթով, սկսած տաղավար տոներց մինչև պատերազմական օրեր: Վերջին դեպքում ուխտավորները այստեղ են եկել ռազմադաշտում գտնվող իրենց հարազատների համար օրհնություն և զորակցություն աղերսելու համար և դա վերաբերվում է մատուռի հիմնադրման օրվանից հայ ժողովրդի տեսած բոլոր պատերազմներին:

Մհեր Համբարձումյան

ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիսի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ

Պողոսի ընտրական էգոն
24 Հունիսի 2021, 10:01 Պողոսի ընտրական էգոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica