close
Եղանակը Երևանում
24 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շարունակվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կրթություն չունեցող «նիկոլականներով» լցնելու գործընթացը

Քաղաքական

5 Մայիսի 2021, 20:13
 Շարունակվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կրթություն չունեցող «նիկոլականներով» լցնելու գործընթացը

Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ում շարունակվում է մարդկանց անհիմն աշխատանքից ազատելու և նրանց փոխարեն Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից հովանավորվողների ընդունելու գործընթացը․ նրանց հիմնական գործառույթը պետք է դառնա ընտրություններին Նիկոլ Փաշինյանի համար ձայներ հավաքելը. հայտնում է 168.am-ը։

Մեր տեղեկություններով՝ Սիսիանի անտառտնտեսություն մասնաճյուղում աշխատանքից ազատել են մասնագիտական կրթություն և բազում տարիների աշխատանքային փորձ ունեցող ավագ անտառապետին, իսկ նրա փոխարեն նշանակվել է նախկինում ուժային կառույցում աշխատած (Հայաստանի ռազմական կայազորներից մեկում) Ալիկ Հայրապետյանը, որ ոչ միայն մասնագիտական կրթություն չունի, այլև ուժային կառույցից հեռացվել է փաստաթղթեր կեղծելու (դիպլոմ կեղծելու) համար:

Նշենք, որ ապրիլի 13-ին Hraparak.am կայքում հրապարակվել էր «Կապույտ թղթապանակը» վերնագրով հոդվածը, որում ներկայացվում են նախարարության նոր ղեկավարի՝ Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնի նշանակումից հետո գերատեսչությունում տեղի ունեցող գործընթացները, երբ աշխատանքից հեռացվում են Նիկոլ Փաշինյանին ընդդիմադիր աշխատակիցները (օրինակ՝ 10-ամյա փորձ ունեցող աշխատակիցը, որը Ֆեյսբուք սոցցանցում Փաշինյանին քննադատել էր կամ գովասանքի խոսքեր չէր գրել նախկին վարչապետին վերաբերող նյութերի տակ)։

Վերոնշյալ հոդվածից հետո Անտառային կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում հերքել էր հոդվածում առկա պնդումները։ Մեր զրուցակիցը կոմիտեի հերքումները որակեց «անհիմն»։

«Հիմա դիմում եմ Անտառային կոմիտեին՝ եթե այդքան մաքուր, ազնիվ եք աշխատում, ապա ճշտեք՝ ի՞նչ հիմքով է «Հայանտառ» ՊՈԱԿ-ն աշխատանքի վերցրել Ալիկ Հայրապետյանին, արդյո՞ք աշխատանքային գրքույկի և անձնական թերթիկի մեջ նշել է նախորդ աշխատավայրը, արդյո՞ք ունի դիպլոմ, թե՞ ոչ, արդյո՞ք ուժային կառույցից հեռացվել է կեղծ դիպլոմի պատճառով, թե՞ ոչ»,- նշեց մեր զրուցակիցը։

Բացի այդ, վերոնշյալ հոդվածում հիշատակվել էր նաև, որ Գյումրիի մասնաճյուղում, առանց տնօրենի պաշտոնակատար նշանակվելու, միանգամից տնօրեն է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Մ.Ա.-ն, որը չունի ո՛չ բարձրագույն կրթություն, ո՛չ աշխատանքային փորձ, ո՛չ էլ մասնակցել է մրցույթի, չնայած նույնիսկ մրցույթ չի հայտարարվել։ Թեև Անտառային կոմիտեն իր հերքման մեջ գրել էր՝ այս նշանակումը կատարվել է օրենսդրության համապատասխան, իսկ Մ.Ա.-ն անցնում է ուղղակի 3-ամսյա փորձաշրջան, նշենք, որ, առանց դիպլոմի առկայության, փորձաշրջան չի լինում նման պաշտոնում։

Եթե այս ամենն իրականություն է, ապա ի՞նչ հիմքով են շարունակում պաշտոնավարել վերը նշված անձինք։

Պողոսի ընտրական էգոն
24 Հունիսի 2021, 10:01 Պողոսի ընտրական էգոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica