close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քեզ հրապարակավ դրդում եմ ինձ հետ բանավեճի Արցախի հարցով. Աշոտյանը՝ Փաշինյանին

Քաղաքական

5 Մայիսի 2021, 17:50
 Քեզ հրապարակավ դրդում եմ ինձ հետ բանավեճի Արցախի հարցով. Աշոտյանը՝ Փաշինյանին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ թրքաբարո վիժվածքը հերթական հոգեկան նոպայի մեջ է ընկել Ազգային Ժողովում:
Տո ստի կյանքում Սյունիքի այցի ընթացքում հնչած բոլոր հայհոյանքները իրականություն դառնա՞ն, թե Սերժ Սարգսյանը Արցախի կեսը տալիս էր Ադրբեջանին:
Անսահման սրիկա պետք է լինել, մոռանալով ՍԵՓԱԿԱն ԱԳՆ-ի և ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական պատասխանները, պնդելու, թե Շուշիի հարց է երբևէ քննարկվել բանակցությունների ընթացքում:
Ահնուն դեգեներատ պիտի լինել, որ էլի հիստերիայի մեջ խոսել, թե ադրբեջանցիներն էլ հետո պիտի ինքնորոշվեին Արցախի ներսում. դա նույնն է, թե լուրջ դեմքով պնդել, թե Կրասնոդարի կամ Լոս Անջելոսի կոմպակտ բնակվող հայերը կարող են “ինքնորոշվել” Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում:
Վարազի կաշվի հաստությունից պիտի ունենալ, որ ԻՍԿԱՆԴԵՐԻ սկանդալի, խաղալիք СУ-երի և 70-ականներին արտադրված, մաշված ու ներկած ОСА-АК-ներից հետո դեռ բլբլաս 80-ականների զենքից:
Դու ոչ միայն կապիտուլյանտ ես, հողատու ու դավաճան, այլ նաև կատարյալ անբարոյական:
Ասում ես, պատրաստ ես բանավեճի, հա՞: Քեզ հրապարակավ դրդում եմ ինձ հետ բանավեճի Արցախի հարցով:
Սիրտս վկայում է, որ քո նման գարշահոտ քաղաքական դիակի հերձումն ուղիղ եթերում վերջը ես պիտի անեմ:
Հետաքրքրված զլմներին առաջարկում եմ քայլեր ձեռնարկել այս մարտահրավերը կյանքի կոչելու համար:
Հ.Գ. Աներձակիդ նման չթռնես, վախկոտ»:

Դեպի ուժեղ Հայաստան
17 Հունիսի 2021, 21:10 Դեպի ուժեղ Հայաստան
Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
17 Հունիսի 2021, 17:04 Տղա եք՝ փրկվեք, ի՞նչ ասեմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica