close
Եղանակը Երևանում
17 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանին է հանձնվել նաև սահմանային Սև լիճը, որի մեծ մասը Սյունիքի տարածքում էր գտնվում

Քաղաքական

5 Մայիսի 2021, 14:00
 Ադրբեջանին է հանձնվել նաև սահմանային Սև լիճը, որի մեծ մասը Սյունիքի տարածքում էր գտնվում

Ապրիլի 30-ին ադրբեջանական մի քանի ԶԼՄ–ներ տարածեցին ադրբեջանցիների կողմից նկարահանված տեսանյութ, որում երևում է, որ Ադրբեջանին են հանձնվել նաև Սյունիքում գտնվող Սև լիճը և դրա կողքին գտնվող՝ ավելի փոքր Ջինլի լիճը։

Լիճը Մեծ Իշխանասար լեռան ստորոտին է՝ Խոզնավար գյուղից 9 կմ արևելք, իսկ Գորիսից 11 կմ հյուսիս–արևելք։

Բացի 2020 թ. նոյեմբերին կնքված կապիտուլյացիոն հայտարարությունից հետո թշնամուն առանց մի կրակոցի հանձնված Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններից, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ապօրինի և խայտառակ գործունեության արդյունքում, ի շարս ՀՀ այլ տարածքների, թշնամուն է հանձնվել նաև Հայաստանի տարածքում եղած Սև լիճը։

ՀՀ իշխանությունների թողտվությամբ՝ Հայաստանի սահմանազատման աշխատանքներն իրականացվեցին աշխարհում չլսված ձևով՝ GPS-ով՝ Google որոնողական ծառայության քարտեզային համակարգով։ Դրա արդյունքում թշնամուն անցան մի շարք տարածքներ Սոթքից, Կապանից, Դավիթ Բեկից, Գորիսի շրջանից (Շուռնուխ, Խնձորեսկ) և այլն։

Սակայն այս անգամ նույնիսկ Google–ի ոչ ճշգրիտ տվյալները, որից մեծ հաճույքով օգտվում են ադրբեջանցիները և լռելյայն ենթարկվում ՀՀ իշխանությունները, ցույց են տալիս, որ Սև լճի մեծ մասը գտնվում է ՀՀ տարածքում։

Բացի այդ, ըստ ԽՍՀՄ քարտեզների, Սև լճի մեծ մասը նույնպես Հայաստանի տարածքում էր։

Ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Գևորգյանը գրում է, որ մարտ ամսին այցելել էին Սյունիք, որտեղ գյուղացիները հայտնել էին, որ սահմանազատման արդյունքում լիճը կիսվել է, սակայն ապրիլին պարզվում է, որ լիճն անցել է թշնամու վերահսկողության տակ։

Հայրենիք կամ մահ
16 Հունիսի 2021, 21:17 Հայրենիք կամ մահ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica